Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազից պահանջում են անհապաղ ազատ արձակել սառնաղբյուրցի երիտասարդին (Տեսանյութ)

Փետրվար 05,2015 17:49

Սառնաղբյուրի ձերբակալված բնակիչ Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին ձերբակալելու իրավական հիմքեր չի տեսնում: «Մնացականին բազմիցս կանչել են ոստիկանություն, եւ նա չի խուսափել ներկայանալ: Որպես ձերբակալման հիմք նշել են, որ նա կկատարի քրեական օրենսգրքով արգելված նոր արարք կամ կխուսափի պատասխանատվությունից: Նման հիմքեր, բնականաբար, չկան, եթե նա փախուստի դիմեր, արդեն իսկ կդիմեր, ուստիեւ ձերբակալման հիմքերը չկան: Մենք չենք ասում՝ թող չքննեն, չհարցաքննեն: Բողոքարկելու ենք դատախազի որոշումը, հիմա դիմում ենք գրել դատախազին, տեսնենք՝ ինչ է ասում», -ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց, որ Մնացականին մեղադրանք դեռ չի առաջադրվել, նա ձերբակալվել է որպես կասկածյալ, եւ ձերբակալման արձանագրության մեջ նշված է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մաս: Այս հոդվածը կոչվում է խուլիգանություն կատարելը, որը նախատեսում է մինչեւ 7 տարի ազատազրկում: Նա, ըստ փաստաբանի, կասկածվում է հասարակական կարգը խախտելու, ոստիկանների վրա առարկաներ նետելու, այլ մարդկանց հանգիստը խախտելու, երթեւեկությունը փակելու եւ այլնի մեջ:

Փաստաբանն ասաց, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ: Հայկ Հարությունյանը եւս փաստեց, որ երիտասարդին ծանուցագիր չեն ուղարկել, նույնիսկ ձերբակալման արձանագրությունը չէին հանձնել: «Նա մինչեւ էդ պահը չգիտեր, ինչի է ձերբակալվել, ինչ մեջ է կասկածվում: Խուզարկել են, կատարել են քննչական գործողություններ, բայց նրա մոտ ոչ մի փաստաթուղթ չկա, ես էսօր եմ քննիչին դիմում գրել, վերցրել այդ փաստաթղթերը: Քննչական խումբը կազմված է 23 քննիչից այս գործով, քննիչը Հրաչ Առաքելյանն է: Ես անօրինական եմ համարում դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշումը: Եկել եմ դատախազից պահանջելու, որ անհապաղ ազատ արձակեն Մնացականին», -ասաց փաստաբանը:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728