Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ երկրներից Հայաստանի «Դյութի ֆրին» բացառություն է անում եւ ԵՏՄ երկրների քաղաքացուն ապրանք վաճառում

Փետրվար 05,2015 17:42

Մոսկվայից Հայաստան եկող ուղեւորին, որը ՀՀ քաղաքացի է, հրաժարվել են Մոսկվայի օդանավակայանի անմաքս առեւտրի խանութում` «Դյութի ֆրի»-ում, ապրանք վաճառել` պատճառաբանելով, որ գտնվում են ԵՏՄ միասնական տարածքում, այսինքն` միասնական մաքսային գոտում, հետեւաբար չեն կարող օգտվել «Դյութի ֆրիի» համար նախատեսված մաքսային արտոնությունից:

Նույն խնդիրն ունեցել են այդ նույն չվերթով մեր երկիր եկող մեր մյուս քաղաքացիները, որոնցից շատերը ստիպված են եղել ձեռնունայն վերադառնալ, քանի որ հույս են ունեցել, որ առեւտուրը կանեն «Դյութի ֆրի»-ից:

Այս խնդիրը ծագել է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալուց հետո: Միությանն անդամակցելով` Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները ԵՏՄ ուղղությամբ մեկնելիս, նույնպես, չեն կարող օգտվել անմաքս խանութի ծառայությունից:

Aravot.am-ի այն հարցին, թե Հայաստանից ԵՏՄ ուղղությամբ մեկող մեր քաղաքացիները նույնպե՞ս չեն կարող մեր օդանավակայանի «Դյութի ֆրի»-ից գնումներ կատարել, «Էյ Դի Էֆ Շոփս» ընկերության տնօրինությունից պատասխանեցին, որ ԵՏՄ երկրներից միայն Հայաստանի համար է բացառություն արվել: Ըստ ընկերության պատասխանատուների, ԵՏՄ պայմանագրի 3-րդ հավելվածի 27-րդ կետով ամրագրված է, որ ՀՀ-ում գտնվող անմաքս առեւտրի խանութները իրավունք ունեն շարունակելու վաճառելու, այդ թվում ԵՏՄ ուղղություններով. «Մենք էլ, որպես օպերատոր, պարտավոր ենք ներմուծված` ոչ ԵՏՄ արտադրության ապրանքները, ԵՏՄ ուղղությամբ վաճառելու պարագայում կիրառել սահմանափակումներ: Վաճառում ենք եւ վճարում ենք դրա հասանելիք մաքսատուրքը»:

Նշենք, սակայն, որ մեր օդանավակայանից, ԵՏՄ ուղղությամբ մեկնող ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիները չեն կարող անսահմանափակ քանակությամբ ապրանք գնել. Սահմանափակումներ կան հատկապես ալկոհոլային խմիչքների, ծխախոտի եւ մի քանի այլ` ենթաակցիզային ապրանքների վրա: Օրինակ` չեն կարող ալկոհոլ գնել 3 լիտրից ավելի եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728