Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ պատկեր ԲՀԿ համաժողովից. Lragir.am

Փետրվար 05,2015 17:40

Համացանցում տարածվել է կադր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համաժողովից, որի երկրորդ պլանում օգտատերերն արձանագրել են մի ուշագրավ պատկեր: Պատկերում ԲՀԿ անդամներից կամ համակիրներից մեկն է, որն, ի դեպ, մասնակցել է կուսակցության նաեւ այլ միջոցառումների, օրինակ ոչ իշխանական ուժերի երիտթեւերի հանդիպմանը ԲՀԿ գրասենյակում:

Այդ ներկայացուցիչը վերցված է կարմիր շրջանակի մեջ: Այդ երիտասարդը 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանի Բարեւի շարժման ուսանողական ակտիվիստների դեմ կիրառվող «ախալքալակցիների զորքի» ներկայացուցիչ էր: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ուսանողները անցնում էին բուհերով եւ ընդդեմ նախագահի ընտրության կեղծիքների պահանջում էին միանալ դասադուլին:

Նախագահի ընտրությանը հաղթել էր Սերժ Սարգսյանը, իսկ ԲՀԿ ներկայացուցիչ այդ ընտրությանը չկար՝ Ծառուկյանը հրաժարվել էր մասնակցել: Դասադուլի կոչ անող ուսանողների հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն էր կիրառվում, որի ակտիվ մասնակից էին դարձրել «ախալքալակցիների զորքին»: Այդ արտահայտության հեղինակը Պետհամալսարանի ռեկտորի տխրահռչակ օգնական Գեւորգ Մելքոնյանն էր:

Եվ ահա, Բարեւի շարժմանն աջակցող ուսանողների հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական բռնության «զորքի» մասնիկներից մեկը արձանագրվել է Գագիկ Ծառուկյանի համաժողովի մասնակիցների շարքում, որոնք պետք է փրկեն երկիրը կործանումից:

arm142314128715

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728