«Թող դատի տան, ի՞նչ ա եղել»,-Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Հարցը վերաբերվում էր նրան, որ Հիմնադիր խորհրդարանը և հունվարի 31-ին դեպի Արցախ ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գագիկ Մելիքյանի հայցադիմում ներկայացնել դատարան: Նրանք կարծում են, որ ՀՀԿ-ական պատգամավորը հրապարակայնորեն վիրավորանք է հասցրել և զրպարտել է իրենց`հայտարարելով, որ երթը կազմակերպվել է թուրքաադրբեջանական փողերով:
Ահաբեկված չե՞ք`հարցը Գագիկ Մելիքյանին ծիծաղեցրեց: «Ահաբեկվածի տպավորություն ե՞մ թողնում ձեզ վրա»,- հարցին հարցով պատասխանեց ու հեռացավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ