ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ Քննչական կոմիտեում:
Մեր հարցին ի պատասխան` այստեղ հայտնեցին, որ Արամ Մանուկյանն իր ներկայացուցչի հետ ներկայացել է նախաքննական մարմնին, ծանոթացել դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, եւ հայտնել իր առարկությունները:
Պատգամավորը նոր դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու միջնորդություն է ներկայացրել: Նախաքննական մարմինը բավարարել է միջնորդությունն ու նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում