Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սառնաղբյուրում վիճակը լարված է. բնակիչներն ամեն վայրկյան պատրաստ են ոտքի կանգնելու (Տեսանյութ)

Փետրվար 05,2015 17:11

Սառնաղբյուրցի ազատամարտիկ Մարտիրոս Ալեքսանյանն այդպես էլ չի հասկանում, թե ինչու են ձերբակալել իր որդուն՝ Մնացական Ալեքսանյանին, երբ նա էլ մյուսների նման Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց իր արդարացի բողոքն էր հայտնում Ավետիսյանների անմեղ ընտանիքի սպանության համար: Ըստ նրա, իր որդին որեւէ տեղ փախչող չէր, որ ձերբակալեին: «Թող հարցաքննությունը ընթանա, ես կողմ եմ, դեմ չեմ, բայց ոչ ձերբակալմամբ: Եթե պետք է, ես անձամբ կներկայացնեմ որդուս հարցաքննության, թող պարզեն ինչ է կատարվել: Ուղեղիս մեջ չի տեղավորվում՝ Էդ ինչպես պատահեց, որ էդքանի մեջ մենակ իմ տղային ձերբակալեցին»,- հուզվում է հայրը:

Նա պնդում է, որ իր որդուն որեւէ ծանուցագիր չի ուղարկվել, եկել են Մարալիկի ոստիկանության աշխատակիցները, հրավիրել են Մարալիկի ոստիկանության բաժին, այնուհետ տեղափոխել են Գյումրի:

Ըստ Մարտիրոս Ալեքսանյանի, իր որդին Ասքերանում է ծառայել, դիպուկահար է եղել, մի քանի անգամ հետ է մղել ազերիների հարձակումները: «Ես նայել եմ տեսանյութը, իմ որդին ավելի շատ փորձում է հանգստացնել ժողովրդին, երբ քարեր են նետում, իրեն էլ է կպնում էդ քարերից, օրինակ՝ ճակատին: Ժողովուրդը որ խփում է, ինքը դառնում, հանգստացնում է, թե մի խփեք: Դուք բոլորդ էլ գիտեք, ֆիքսել եք, որ մարդիկ չէին փակել ճանապարհը, այլ խաղաղ երթով շարժվում էին դեպի հյուպատոսարան, բայց փակեցին ճանապարհը, թե ինչ կատարվեց, թե չեմ կարող ասել: Մենք այդ ժամանակ մտածում էինք, որ բոլորս էլ Ավետիսյաններ ենք, ժողովուրդը իր արդարացի պահանջն էր ներկայացնում, Ավետիսյանները չլինեին, կլինեինք մենք: Ես հիմա եկել եմ դատախազին մոտենալ, խնդրել, ասել ՝ ազատ արձակեք, մենք փախնող մարդիկ չենք, ցանկացած պահի, երբ պետք է տղաս կներկայանա: Անձամբ իմ ստորագրությունը վերցնեն, բայց կալանքը հանեն երեխայի վրայից»:

Հայրն ասաց, որ սառնաղբյուրցիները զանգահարել են, ուզում են ոտքի ելնել, սակայն ինքն է կանխել: «Եթե մերժեն իմ խնդրանքը, չեմ կարող ասել ինչ կանեմ, ես մինչեւ էս պահը, փորձում եմ եզրեր գտնել, որ կալանքը դուրս հանեն: Դրանից հետո իմ քայլերն անկանխատեսելի են լինելու: Իսկ թե ժողովուրդն ինչ կանի, չեմ կարող ասել», ասաց Մարտիրոս Ալեքսանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ www.hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Iren says:

    էս ինչ են ուզում սրանք մեր ժողովրդից!!! զզվեցրին էլիիիի, փոխանակ հանցագործներին հայտնաբերելու ու պատժելու, ընկել են արժանի փոխհատուցում պահանջող նորմալ մարդկանց հետևից…ամոթա, ամոոոթ….երևի չեն հանգստացել, հաթաթա են տալիս ժողովրդին, որ մի լավ ռումբ պայթի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728