Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը սպառնացել է Հիմնադիր խորհրդարանի անդամին

Փետրվար 05,2015 17:05

Այսօր առավոտյան բերման ենթարկված Հիմնադիր խորհրդարանի անդամ Հայկ Գրիգորյանը Aravot.am-ին պատմեց դեպքի մանրամասները: Նա նշեց, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները նախ ավտոմեքենաները կայանել էին Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դիմաց, որտեղ կային կարմիր գծեր, ոստիկանները նրանց մոտեցել են եւ ասել, որ պետք է ազատեն տարածքը. «Նրանք առաջ էին տանում այն թեզը, որ իրենց բերանից ինչ դուրս է գալիս դա օրենք է, օրինական պահանջ: Առանց հիմնավորելու, թե այդտեղ ինչ է լինելու իրենք սկսեցին հանել ավտոմեքենաները, ընդ որում հանում էին միայն մեր ավտոմեքենաները, դիմացի մայթի ավտոմեքենաները չէին հանում: Մենք գնացինք հրապարակի շուրջ պտտվեցինք ու հետո փորձեցինք կայանել նախկին Լենին արձանի հատվածում: Ոստիկանները ավտոմեքենաների մի մասը տանում էին, ես ներկայացա որպես փաստաբան, օրինական հիմնավորումներ պահանջեցի, Օսիպյանը սպառնաց՝ խելոք մնա՛, թե չէ քեզ էլ բերման կենթարկենք»:

Նա հավելեց, որ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրամայել է, որպեսզի երկու ոստիկան նստեն Հայկ Գրիգորյանի ավտոմեքենայի մեջ, սակայն վերջինս պնդել է, որ նման իրավունք ոստիկանները չունեն. Դա օրենքի խախտում է: Բայց ոստիկաները չեն լսել նրան եւ բերման են ենթարկել Հայկ Գրիգորյանին՝ սառը զենք կրելու կասկածանքով:

«Անգրագիտություն էր, անմարդկային էր, Արցախի դեպքի տրամաբանական շարունակությունն էր: Այնքան կատաղած են դեպքերի արձագանքից, որ ջարդված ավտոմեքենա են տեսնում, ուզում են հարձակվել: Ոստիկանների պահվածքը շատ կոպիտ էր, բնականաբար, օրենքի սահմաններում չէր, ահավոր կոպիտ եւ ագրեսիվ էր»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    ճիշտ էք, պա ես ի՛նչ անկրթություն է…

    որովհետեւ տրամաբանականօրէն, առանց ընտրութիւնների – եւ Ապրիլ 24-ին – կառավարութիւն յեղաշրջել ուզողների հետ, ոստիկանները պիտի որ վերաբերին նուրբ, մեղմ, քնքուշ, քաղցր եւ սիրալիր կերպով

  2. Թրավիս says:

    Յ.Գ. իսկ Հայաստանն ու Արցախը՝ Տիզնիլենտ են…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728