Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիներին առևանգելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ

Փետրվար 05,2015 17:03

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, շահադիտական դրդումներով Արթուր Կ.-ին ու Սուրեն Ք.-ին առևանգելու և Արթուր Կ.-ից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել է վարույթ:

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արթուր Կ.-ն ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին անհայտ անձինք բռնության գործադրմամբ առևանգել են իրեն ու ընկերոջը, տարել անծանոթի տուն, որտեղ, շուրջ մեկ ժամ պահելով, իրեն ստիպել են գրել իր ծանոթ Արմեն Կ.-ին 1 մլն. 500 հազ. ԱՄՆ դոլար պարտք լինելու վերաբերյալ պարտավորագիր, այնուհետև իրենց բաց են թողել:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակներում, որը ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով վարույթ էր ընդունվել, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով Արթուր Կ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գերշահույթ ստանալու միասնական դիտավորությամբ իր ՍՊ ընկերությանը պատկանող հողակտորները վաճառել է առանց օրենքով սահմանված կարգով առուվաճառքի պայմանագրերը փաստաթղթավորելու:

Արթուր Կ.-ն պետական բյուջեի նկատմամբ առաջացած հարկային պարտավորությունների չափի վերաբերյալ օրենքով նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հարկման համար հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր պատկան մարմիններ չի ներկայացրել, փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել` չարամտորեն խուսափելով առանձնապես խոշոր չափերի՝ 608 մլն. 400 հազ. ՀՀ դրամ գումարի չափով հարկերը վճարելուց:

Արթուր Կ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728