Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան Ուկրաինային չի ուզում տեսնել ՆԱՏՕ-ի կազմում. Ֆրանսուա Օլանդ. Росбалт

Փետրվար 05,2015 16:59

Ֆրանսիայի իշխանությունները չեն ցանկանում Ուկրաինայի տեսնել որպես ՆԱՏՕ-ի անդամ, այս մասին հայտնել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը փետրվարի 5-ին մամուլի Փարիզում կայացած ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:

«Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցությունը Ֆրանսիայի համար անցանկալի է», – ասել է Օլանդը, – «Սա ես ասում եմ ռուսներին, որոնք դեռևս անհանգիստ են այդ հարցով»:

Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում Ուկրաինային զենք տրամադրելու բանակցություններ վարել:

Օլանդը տեղեկացրել է, որ փետրարի 5-ին Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի հետ նա կայցելի Կիև՝ Դոնբասում հակամարտության կարգավորման համար Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոյի հետ բանակցություններ վարելու, իսկ փետրվարի 6-ին կանցլերի հետ կմեկնեն Մոսկվա:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728