«Ձեր բերած օրենքների համար ամեն օր եմ սև հագնում»,-ՀՀ ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կես կատակ-կես լուրջ այսպես արձագանքեց, երբ նիստերի դահլիճից նրա ելույթից առաջ ռեպլիկ հնչեց, թե ինչու է սև հագնված:
Տիկին Բիշարյանը ամբիոնից քննադատեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը ու ասաց. «Սա խայտառակ, մտացածին նախագիծ է, որը բերում փաթաթում են ԱԺ-ի վզին»:
Տիկին Բիշարյանը վրդովվեց, թե ի՞նչ հրատապություն կար այս փոփոխությունների և որպես բացասական օրինակ` հիշեցրեց հղի կանանց հետ կապված օրինագծի փոփոխությունների հարցը և այլն:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը` ի պատասխան պատգամավորների կողմից հնչող այն կարծիքների, թե այս օրինագիծը կոնկրետ կազմակերպության համար է արվում, ասաց, թե չի կասկածում կառավարության բարի նպատակադրումներին ու նշեց. «Բայց հաճախ բարի նախաձեռնություններով է սալապատված դժոխքի ճանապարհը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ