Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի ֆուտբոլային պատասխանը Գագիկ Ծառուկյանին

Փետրվար 05,2015 16:52

«Ես դեռ չեմ հասցրել ելույթին ծանոթանալ ու դեռ չեմ ցանկանում մեկնաբանություններ անել: Բայց եթե այդ հարցն եք տալիս`եթե իշխանություն է, ուրեմն գնդակը միշտ պետք է իր դաշտում լինի եւ այդ գնդակը խաղարկելու համար իշխանությունն անում է իր քայլերը»,- Aravot.am-ի հարցին, ինչպե՞ս կմեկնաբանի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում նրա ելույթը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Իր ելույթում, ԲՀԿ առաջնորդը հիշեցնենք, նկատել էր. «Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում: Բայց  քայլերի ժամանակն անսահման չէ»:
Գագիկ Ծառուկյանը նաեւ նկատել է, որ եթե իշխանությունը համապատասխան քայլեր չանի, ապա ժողովրդին այլ բան չի մնում, քան իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ:

«Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանը կողմնակից է արտահերթ ընտրությունների: Իրենք նախապատրաստվում են 2017 թվականի ընտրություններին: Յուրաքանչյուր ուժ ունի իր մարտավարությունը: ԲՀԿ-ի մարտավարությունն այսպիսին է: Համբերեք, 2017 թվականին ամեն ինչ կգա իր տեղը, քաղաքական դաշտի վերադասավորում կլինի, որոշ մասին կգոհացնի, որոշ մասին`ոչ: Բնական է»:

Գագիկ Ծառուկյանի հրավիրած համաժողովից, այնտեղ հնչած քննադատական ելույթներից, հանրահավաքային պայքարը վերսկսելու մասին հայտարարություններից Վահրամ Բաղդասարյանը իշխանությանը սպառնացող վտանգ չի տեսնում: «Իշխանությունը միշտ պետք է զգոն լինի: Վտանգներ միշտ կան, որովհետեւ տնտեսության մեջ միշտ խնդիրներ կան, արտաքին, ներքին քաղաքականության մեջ խնդիրներ կան. դրանք բոլորն իրենց չափով վտանգներ են: Բայց ինչ-որ մեկից վտա՞նգ…ես չեմ կարծում, որ իշխանությունը նման մտավախություններ կարող է ունենալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Այս կարկառուն ՀՀԿ-ական միթե չի հասկանում, որ բոլոր արտաքին և ներքին խնդիրները հենց իրենք են ստեղծում։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728