«Հիմնադիր խորհրդարանը» դեպի Արցախ ավտոերթի էր գնում կանանց եւ երեխաների հետ, որպեսզի ապահովեր իրենց անմեղության կանխավարկածը: Այսինքն` նրանք կանանց եւ երեխաների հետ գնալով, ապացուցում էին, որ խաղաղ միջոցառման են գնում»,-«Առավոտի» հետ զրույցում այսպես է ասել «Ազատագրական բանակի» ազատամարտիկ, Մահապարտների գումարտակի անդամ Գագիկ Գինոսյանն` անդրադառնալով հունվարի 31-ին Բերձորի դեպքերին:
Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթի փետրվարի 3-ին հրապարակած` «Կին ու երեխաներով էին գնում, որ իրենց անմեղությո՞ւնն ապահովեին» հրապարակման վերնագրում տեղի է ունեցել թյուրիմացություն. Գինոսյանի արտահայտած միտքը հարցական նշանով հրապարակելը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել:
Մինչդեռ պարոն Գինոսյանը նկատի է ունեցել հետեւյալը` «Խումբը կին-երեխաների հետ գնում էր Արցախ, գուցե սա բացթողում էր, քանի որ մյուս կողմը հաշվի չի առել, որ անգամ կին-երեխա կա: Կանանց ու երեխաներին էլ էին հետները տանում, սա իրենց անմեղությունն ապացուցելու համար էր»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Գինոսյանի կողմէ անիմաստ «ճշտում»…
սին ու դատարկ խօսքեր…
անհեթեթ շատախօսութիւն…
տեւաբար ստորագնահատում են ժողովուրդի խելացությունը
կիներով եւ երեխաներով եդպիսի խանգարիչ ու գրգռիչ գործողության մը ձեռնարկելը
(երբ մի քանի շաբաթ առաջ Երեւանում հրկիզվում էին նրանց մեքենաները,
եւ արդէն ծեծ ել էր տեղի ունեցել)
կամ անգիտակցություն է, ծնողական ծանր սխալ, անմիտ եւ անպատասխանատու քայլ,
կամ ել իրոք եդ երեխաները, գոնէ բնազդաբար, որպէս «մարդկային վահան» օգտագործելու միտում կար…
իսկ կիների պարագային, եդտեղ կայ գոնէ մի հատը, որը ոչ մի բանով պակաս չի իր ամուսնից,
նոյնիսկ աւելին՝ ինք է զայն տեւաբար գրգռողը, հռահրողը, վտանգի մէջ հռողը…
Թրավիս (ինչ էլ անուն է), հերիք ձեր անգրագէտ հայերէնով գրուած մեկնաբանութիւններով ողողէք համացանցը, ո՞ւմ պատուէրն էք կատարում։
ձեզ հետ համաձայն չեղողը պարտաւոր է լռել, հա՞
յետոյ ել, ասում էք թէ պայքարում էք բռնատիրութեան դէմ
նոյնպէս, ծիծաղելիորէն հակասական է քո նմաններից լսել թէ՝ ձեզ հակակարծիք եղողը «ողողում է Համացանցը»…
մինչդեռ Համացանցում, միայն ձեր անդադար աղմուկը կայ, տեւական վլվլուկը …օդի հոսանք…
որ բարեբախտաբար, կապ չունի իրական կեանքի հետ
այն պահուն որ հասկանաք թէ շատ մը հայեր լիովին տեսնում են Հայրենիքի խնդիրները, սակայն որոշել են համբերատար լինել, խոհեմ լինել, եւ պատասխանատո՛ւ կերպով դիմագրաւել զանոնք, թերեւ յոյս մը կ’ունենաք ուշքի գալու, նորմալ դառնալու