Լրահոս
Օրվա լրահոսը

Գուսան Հայկազունը ծանր կացության մեջ է (տեսանյութ)

Փետրվար 05,2015 16:36

Անվանի երգահան Գուսան Հայկազունը՝ չունենալով երաժշտական կրթություն, չիմանալով նոտաներն անգամ, այնպիսի երգեր է ստեղծել, որոնք հաճախ շփոթում են ժողովրդականի հետ: «Գետաշեն», «Հպա՛րտ գնացե՛ք», «Հայե՛ր, միացե՛ք», «Պիտի՛ գնա՛նք վաղ թե ուշ». այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել:

Արցախի ազատագրումը, կարծես, անցել է նրա երգերի տակ: Երգեր, որոնք տանում են քեզ մեկ այլ Հայաստան՝ համայն հայության երազների երկիրը: Սակայն երազներն անցնում են ճիշտ այն պահին, երբ ոտք ես դնում Խարբերդ գյուղում գտնվող այն տունն, ուր վերջին տարիներին ապրում է Գուսան Հայկազունը: Մեկ ուրիշը նրա տեղում ահռելի կարողություն կարող էր դիզել:

Շոու-բիզնեսի գործող կոմերցիոն կանոնները միշտ խորթ են եղել Գուսանին: Երբեք գումար չի վաստակել իր հեղինակային իրավունքները պաշտպանելու հաշվին. Երգերը նա նվիրել է մեզ և այսօր հայտնվել այս վիճակում՝ առանց տան՝ ընկերոջ կիսաշեն ամառանոցում: Մի քանի ամիս առաջ էլ Գուսան Հայկազունն իմացավ ծանր հիվանդության մասին, որի բուժման համար մեծ գումարներ են պետք: Այսօր յուրաքանչյուրս կարող է աջակցել նրան:

«Հայե՛ր, միացեք» կարգախոսն այսօր ուղղված է այն ստեղծողի կյանքը փրկելուն:

Գուսան Հայկազունի (Գագիկ Նազարյան) հեռախոսահամարն է՝ +37498 565-997: Գագիկ Նազարյանի անունով «Անելիք» բանկում բացված է հետևյալ հաշվեհամարը. AMD – 11805003430500;  USD – 11805003430501; EUR – 11805003430502; RUR – 11805003430503:

Արտերկրից փոխանցումների համար SWIFT-կոդերը տեսանյութի վերջում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728