Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի դեմ հայց ներկայացնելու վերաբերյալ
Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իրեն թույլ է տվել զրպարտիչ և վիրավորական արտահայտություններ Հիմնադիր խորհրդարանի և դեպի Արցախ ավտոերթի մասնակիցների հասցեին: Նա, մասնավորապես, համոզմունք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամներն իրենց երթն իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով:
Հիմնադիր խորհրդարանը և ավտոերթի մասնակիցները պատրաստվում են ընդդեմ Գ.Մելիքյանի համապատասխան հայցադիմում ներկայացնել դատարան՝ հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու և զրպարտություն կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կանչելու նպատակով: