Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի ելույթից հետո վալիդոլի գները դեղատներում թռել են, «պամպերսների» էլ դեֆիցիտ է առաջացել». Անդրանիկ Թեւանյան

Փետրվար 05,2015 15:34

«Նոր միջանցքում լսեցի, որ Ծառուկյանը երբ օգտագործեց արտահերթ նախագահական ընտրություններ արտահայտությունը, վալիդոլի գները դեղատներում թռել են, «պամպերսների» էլ դեֆիցիտ է առաջացել»,- այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովին իր ելույթում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը:

Խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ նա նշեց, որ դրանք խորհրդային,ոչ թե խորհրդարանական համակարգի են բերելու. «Ինչքան էլ դեմագոգները պնդեն, թե իշխանությունը բարեփոխում է առաջարկում, եկեք օգնենք, մենք գիտենք, որ սահմանադրական փոփոխություններն արվում են մեկ մարդու համար: Հայաստանում մեկ մարդու շահը վեր է այլ մադկանց շահերից: Համաժողովրդական շարժման միջոցով պետք է նախ ստիպել վիժեցնել Սահմանադրական փոփոխությունները, հետո անցնել իշխանափոխությանը: Այլ տեսակետներ ունեցողները թող մասնակցեն Գալիպոլիի ճակատամարտերին նվիրված միջոցառմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728