Հիմնադիր խորհրդարանի անդամներն այսօր առավոտյան՝ կեսօրին կայանալիք ասուլիսին ընդառաջ, Հանրապետության հրապարակում ցանկացել էին կայանել Բերձորում վնասված մեքենաները: Սակայն, ոստիկանությունը տեղահանել էր մեքենաները եւ բերման էր ենթարկել Հիմնադիր խորհրդարանի երկու անդամներին՝ Գեւորգ Սաֆարյանին եւ Հայկ Գրիգորյանին:
Գեւորգ Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ավտոմեքենաներից մեկի հետեւի նստարանին նստած էր, երբ ոստիկանները բացեցին ավտոմեքենաների դռները եւ իրեն բերման ենթարկեցին. «Ոստիկանությունում ոստիկանները, ինչպես միշտ ներկայացրին անհեթեթ հիմնավորում՝ ոստիկանի իրավական պահանջը չկատարելը, սակայն ինձ պահանջ չէին ներկայացրել»:
«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որ ոստիկանության մեքենայում Գեւորգ Սաֆարյանին ծեծի են ենթարկել, նա հերքեց այդ հայտարարությունը. «Կարծում եմ, ինչ որ մեկը կողքից տեսել է, թե ինչպես մեքենայի մեջ ոստիկանը բռունցքներ էր ինձ ցույց տալիս՝ մոտեցնելով դեմքիս՝ սպառնալով, բայց հարվածներ չեմ ստացել: Կարծում եմ՝ կողքից թվացել է, որ հարվածը հասել է դեմքիս, բայց նա բռունցքները ուղղակի մոտեցրեց դեմքիս՝ ցույց տալով, թե քեզ խելոք պահի, ձայնդ կտրի, բայց դա արդեն լակոտություն է, ոստիկաններն իրենց լակոտի նման են պահում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել, որ ոստիկանության մեքենայում Գեւորգ Սաֆարյանին ծեծի են ենթարկել, նա հերքեց այդ հայտարարությունը. »
————————————————-
չասելու համար թէ կանոնաւորապէս սուտեր է տարածում այս անհանդարտ եւ աղմկասեր տղաների խմբակը, այստեղ գոնէ հաստատվում է որ ինքնագլուխ, պաշիպուզուկ, անկազմակերպ, անկարգ ու սանձարձակ տղաների մի հաւաքածոյ է այս «շարժումը»: Այն աստիճան որ ահա՝ նրանց անդամներից մին – այս դէպքում, ի պատիւ իրեն- ստիպվում է հերքել իրենց իսկ տարածած հաղորդակցությունը
սակայն հերքումը լիովին չի կարող սրբագրել վնասը, որովհետեւ Համացանցի վրայ – եւ տեւաբար եդտեղ եւ միայն անով ապրողների համար -, աղմուկն է կարեւորը, դատարկ իրարանցումը, մակերեսային յոյզերն ու տպաւորությունները, եւ ոչ՝ իրականութիւնը