Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրծաղիկով հիվանդ զինվորի մահվան մեջ մեղադրվողներն ազատ արձակվեցին. Iravaban.net

Փետրվար 05,2015 14:43

Այսօր` փետրվարի 5-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հրապարակեց Ջրծաղիկով հիվանդ զինվոր Հայկ Խաչատրյանի մահվան գործով դատական ակտը:

Հիշեցնենք` զինվորը մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի նախկին պետ, կոչումով փոխգնդապետ Մինաս Մկրտչյանի և նույն զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նախկին պետ Միքայել Միքայելյանին:

Նրանցից առաջինը մեղադրվում էր այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ` անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս, իսկ Միքայել Միքայելյանը, ըստ մեղադրականի` անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ:

Վլադիմիր Գրիգորյանն այսօր դատարանում հրապարակեց քրեական գործի վարույթը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատական ակտը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728