Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ». Արմեն Մարուքյան եւ Հակոբ Չաքրյան

Փետրվար 05,2015 14:23

Այսօր ժամը 17.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրերն են  Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը եւ թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Թեման՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր:

Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:

Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 1° “դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը” (այդ “ցեղասպանական քայլերը” կազմում են իհարկե կատարված ցեղասպանության ամբողջությունը -ՀՊ)

    Նման պնդումով նախ ահավոր սխալ է գործվում, քանի որ սուլթանական ռեժիմը եւ Երիտ-թրքերի ռեժիմը – որ ամենեւին նույն գաղափարախոսության կրողներ չէին այլ ընդհակառակ – ամենեւին նույն նպատակը չէին հետապնդում: Միայն Երիտ-թրքերն են ՀԱՎԱՔԱԿԱՆՈՐԵՆ որոշել, ծրագրել եւ իրագործել Հայերի ԲՆԱՋՆՋՈՒՄԸ որպես ցեղասպանություն, որի իմաստը թիրախ ազգի մինչեւ վերջին անդամը վերացնելն է կամ էլ ինչքան հնարավոր է բազմաթիվ, իսկ 1894-96 կոտորածները, ինչքան էլ դատապարտելի լինեն, ամենեւին նույն գաղափարական, քաղաքական միտումը չունեին: Եթե 1894-96-ին էլ էր ցեղասպանություն կատարվում որպես ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ ԿԱՆԽԱՄՏԱՑՎԱԾ, ԾՐԱԳՐՎԱԾ ԹԻՐԱԽ ԱԶԳԻ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋԻՆ ԱՆԴԱՄԻ ԻՍՊԱՌ ԲՆԱՋՆՋՈՒՄԸ հետապնդող զանգվածային սպանդ, ինչու միայն, ըստ տարբեր աղբյուրների, 150.000-300.000 Հայ կոտորվեց եւ ոչ թե արդեն այդ ժամանակ 1 ու կես միլիոն, մանավանդ որ 1894-96-ին եւ 1915-16-ին զանգվածային նման սպանդ իրականացնելու համար գոյություն ունեցող միջոցները նույնն էին? Ինչն էր դա խանգարում? Հետո ՀՀ-ի կառավարության կողմից մեծարված պատմաբանները նշում են, որ 1.500.000 Հայերը կոտորվեցին 1915-16-ին… Ինչու նույնքան էլ չկոտորեցին 1894-96-ին? Չուզեցին? Չկարողացան? Եւրոպական հայամետ տերություններից քաշվեցին, որոնք չընդդիմացան նույնիսկ Բանկ Օտտոմանի գրավումից հետո Պոլսո մեջ կատարված Հայերի զանգվածային սպանդին? Այդ ինչպես է լինում, որ հիմա ցեղասպանության տեւողությունը հասնում է մինչեւ 1923 թիվը? Նման անհիմն պնդումներ կատարելով, այս հռչակագրի հեղինակները ոչ միայն փաստորեն ԺԽՏՈՒՄ են իրենց կողմից մեծարված պատմաբանների արդեն վիճելի ապացուցումները, այլ նաեւ ԿԱՍԿԱԾԵԼԻ են դարձնում այն բոլոր կարեւորագույն արժանահավատ Հայ թե օտար ականատեսերին վկաներին, որ զանազանում են սուլթանական ռեժիմն ու Իթթիհադ-վէ-Թերակկի գաղափարականորեն ռացիստ հայատյաց ռեժիմը, ինչպիսին են, ի միջի այլոց, կարեւոր հուշերի հեղինակներ վարդապետ Գրիգորիս Բալաքյանը, Տրաբզոնի կաթոլիկ եպիսկոպոս Ժան Նասլյանը, Գերմանացի լրագրող Հարրի Ստյուրմերը, քուրդ Շերիֆ-փաշան, նախկին երիթ-թուրք Յուսուֆ Ֆեհմին, հակա-Երիտ-թուրք եւ հակա-քեմալիստ Օմեր Քյազըմը եւ Ալի Քեմալը, ֆրանսիացի պատմաբան Ռընե Պինոնը եւ թերթի խմբագիր Միշել Պայարեսը, եւ դեռ շատ ուրիշներ: ԻՆՉՊԵՍ ԹՈՒՅԼԱՏՐՎԵՑ ՆՄԱՆ ԱՆԼՈՒՐՋ ՊՆԴՈՒՄՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՌՉԱԿԱԳԻՐ, ՈՐ ՇԱՏ ՀԵՇՏ Է ՏԱՊԱԼԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ԴԻՄԱՑԻՆԻ ԿՈՂՄԻՑ?

    2° “Ոգեկոչում է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ և վերապրած հերոսների առջև:” Եթե, ըստ հռչակագրի հեղինակների, ցեղասպանության տեւողությունը 30 տարի է, ինչու միայն 1 ու կես միլիոն զոհրից խոսել եւ ոչ թե 3 միլիոն, քանի որ նույնիսկ Լոզաննում 1923-ին լորդ Կուրզոնն ինքն է հարցնում Իսմետ Ինոնուին թե “Ինչպես է լինում, որ պատերազմից առաջ Օսմանյան կայսրությունում ապրող 3 միլիոն Հայերից այսօր մնում է միայն 130000? Ուր անցան մյուսները?”: Հռչակագրի հեղինակներն այս պաշտոնական հայտարարությունից – որը Իսմետ Ինոնուն չժխտեց – տեղյակ չեն? թե պետք էր նաեւ այս կարեւոագույն հայտարարությունն էլ կասկածի տակ դնել?

    ԱՅՍ ԱՄԲՈՂՋԸ ԴԻԼԵՏԱՆՏԻ ԳՈՐԾ Է…

    Հրաչ Պետրոսյան. պատմական հետազոտող եւ էսսեիստ ցեղասպանության թեմայով, հրատարակիչ, գեղարվեստական թարգմանիչ (Փարիզ)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728