Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում հիշեց Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին (Տեսանյութ)

Փետրվար 05,2015 13:57

ՀՀ ԱԺ-ն քննարկում է շահութահարկի նվազեցված կիրառման հարցը որոշ կազմակերպությունների համար: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումների արդյունքում ՀՀ մի շարք կազմակերպություններ, որոնց բանկային հաշիվներին արտահանումներից մուտքերը կլինեն 50 միլիոն և ավելի դրամ, ապա այդ կազմակերպություններից կգանձվի ոչ թե 20, այլ երկու տոկոսի չափով շահութահարկ:

Այս փոփոխությունը առաջացրեց մի շարք պատգամավորների մտահոգությունը: Օրինակ` ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ ինքը դեմ է այդ փոփոխություններին և մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է ստեղծվի մի «մոնոպոլ օֆիս» և կստեղծվի մենաշնորհային իրավիճակ արտահանման հետ կապված:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Այդ մտահոգությունը մենք կիսում ենք, և դրա համար կանխարգելիչ գործիքներ են դրվել օրենքում»:

Պարոն Քոքոբելյանը սանդղակավորման հետ կապված հարցը բարձրացրեց, փոխնախարարն արձագանքեց. «Մենք ինչքան իջեցնենք այդ շեմը, այնքան ձեր նշած մտահոգությունն ավելի կմեծանա: Երկու տոկոս սահմանելը բոլորի համար նշանակում է պետեկամուտների լուրջ կորուստներ, որին մենք այսօր պատրաստ չենք»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս առիթով մտահոգություն հայտնեց, որ այս դեպքում կստեղծվի խորհրդային միությանը բնորոշ внешторг (արտաքին առևտուրը համակարգող կառույց), այս անգամ արդեն մասնավոր ու հիշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը. «Ձեր ծրագրի ստեղծումը նշանակում է внешторг-ի ստեղծում, մի կազմակերպություն, որն ունենալու է արտահանման մենաշնորհ, այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պայմանավորվեց արաբ շեյխերի հետ ոչխարի մսի ծախսելու մասին և մենաշնորհայնացրեց այդ ամբողջ առևտուրը: Ուստի ի՞նչն է խանգարում նույն Ալեքսանդր Սարգսյանին կամ իր նմաններին օգտագործել իրենց բացարձակ վերահսկողությունը այս կառավարության վրա և ստեղծել այս անգամ մի մասնավոր внешторг, որն իրենց թույլ կտա ամբողջ արտահանումը վերցնել իրենց ձեռքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728