Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը՝ եռյակի սխալների մասին. «Շարժման ղեկավարներից մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի թելադրել»

Փետրվար 05,2015 13:48

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովի» ժամանակ իր ելույթում ասաց, որ համաժողովրդական շարժման մասնակիցների միջեւ ամեն ինչ չէ, որ հարթ է. «Պատեհ առիթ է, որ մեր սխալների մասին խոսենք անկեղծ եւ անկաշկանդ՝ հասարակության համար համոզիչ եւ փաստարկված: Համաժողովրդական շարժման հաջողությունը մեծապես կախված է նրանից, թե որքանով են շարժման ղեկավարներն իրենց ներքին խոհանոցում իրար նկատմամբ անկեղծ: Այս առումով մենք եւ հատկապես շարժման մասնակիցները լուրջ անելիքներ ունենք: Նույնիսկ անզեն աչքով էլ երեւում է, որ կան չկազմակերպված եւ իրար նկատմամբ անվստահության դրսեւորումներ»:

Նա ասաց, որ ոչ իշխանական խորհրդարանական ուժերի անկեղծ համագործակցության արդյունքում է, որ ԱԺ-ի ամբիոնը դարձավ քաղաքական ամբիոն. «Միասնական եւ համաձայնեցված օրակարգով շարժվելու հարցում շարժման ղեկավարները լուրջ անելիքներ ունեն: Որեւէ նախաձեռնություն պետք է ձեւավորվի միասնական քննարկման արդյունքում: Համաժողովրդական շարժման ղեկավարներից որեւէ մեկը չպետք է իրեն իրավունք վերապահի թելադրել, թե որ քաղաքական գործիչն իրավունք ունի դառնալ շարժման անդամ, ով՝ ոչ»:

Նա կոչ արեց քարերը հավաքելու եւ քարերը նետելու աստվածաշնչյան ճշմարտությանը հավատալ եւ գործել այդ դաշտում. «Շարժման ղեկավարները պետք է խոսեն ամբողջական ճշմարտության լեզվով: Կիսատ, սելեկտիվ կամ ընտրովի ճշմարտություններն առավել վտանգավոր են, քան բացահայտ սուտը»:

Նա ասաց, որ միայն այս իշխանությունը ի վիճակի չէր, այդքան ուժ չուներ, որ երկիրն այս աստիճան տաներ կործանման, սխալվել են բոլոր իշխանությունները վերջին 2 տասնամյակում:

Ռուբեն Հակոբյանի խոսքերով՝ «Եթե երկրի նախագահն անհրաժեշտ կամք դրսեւորի եւ երկրի հիմնական ուժերի հետ քննարկի ստեղծված վիճակը, լուծումներ գտնի, պետք է հրաժարվի սահմանադրական բարեփոխումներից, իրականացնի արտահերթ ընտրությունների միջոցով ձեւավորելու նոր իշխանություն: Այսօր արտահերթ ընտրությունների է սպասում ժողովուրդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728