Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանը, հետեւելով Քիմ Քարդաշյանի օրինակին՝ ֆոտոսեսիաներ է կազմակերպում». Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 05,2015 13:28

Այսօր Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեջբերում արեց Գագիկ Ծառուկյանի ելույթից եւ ասաց. «Այո, ինչպես ասաց պարոն Ծառուկյանը, ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական, ժողովրդի պահանջը մեկն է՝ իշխանափոխություն: Այլեւս այս իշխանությունն ունի զրոյական վստահություն: Նման իշխանություն, որը բոլոր ոլորտներում տապալել է՝ մտածել, որ ունի որեւէ բարեփոխում անելու ռեսուրս, որեւէ դրական քայլ, առնվազն պիտի միամիտ լինել: Բացարձակ ձախողում է ամենուր: Բոլոր մարդիկ, ովքեր պատասխանատու են ձախողումների համար՝ այսօր բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում»:

Նա անդրադարձավ նաեւ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանը. «Երկրի տնտեսությունը տեռորի ենթարկած մեկը այսօր գտնվում է ԱՄՆ-ում եւ իր ֆեյսբուքյան էջում, հետեւելով Քիմ Քարդաշյանի օրինակին՝ ֆոտոսեսիաներ է կազմակերպում Օբամայի հետ միասին: Մեկ մարզ տեռորի ենթարկած ռեցիդիվիստը շարունակում է իր քաղաքականությունը: Սա խոսում է այն մասին, որ երկրի իշխանությունը չունի ռեսուրս պատժելու: Այսօր մենք ոչ թե արտագաղթի մասին պիտի խոսենք, որովհետեւ չի բնորոշում այդ տերմինը իրական վիճակը, դեպոպուլյացիայի մասին ենք խոսում: Լուրջ չէ այս ամենը, ինչ տեղի է ունենում երկրում»:

Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաեւ Սահմանադրական փոփոխություններից. «Այն ուժերը, որոնք պաշտպանում են Սահմանադրական փոփոխություն կոչված բլեֆը, ովքեր ասում են, որ մեր պրոբլեմները թաղված են սահմանադրական փոփոխությունների մեջ, նրանք զբաղված են բացահայտ դեմագոգիայով: Երբ իրենք Մելիք Ադամյանը հռչակել են իշխանությունների Քրիստոսի դուռ ու ասում են, որ եւս 10 տարի սա է լինելու ճանապարհը, իրենք դրանով իրենց մատնում են»:

Նաիրա Զոհրաբյանը նաեւ մեկնաբանեց Գագիկ Ծառուկյանին. «Հստակ մեսիջ կար Գագիկ Ծառուկյանի ուղերձում՝ արյունահեղությունը, բախումները ճանապարհ չեն: Եթե իշխանության մեջ մարդիկ կգտնվեն, որ կհասկանան, իրենց ծրագիրը չի հասնելու, կհանձնեն իշխանությունը գրագետ լեզվով՝ լավ, եթե չէ, մենք երկիր ենք կորցնում, կհասկանանք մեր քայլերը: Դա պետք է թույլ չտանք այստեղ հավաքված ուժերով»:

Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որը վարում է խորհրդաժողովը, Նաիրա Զոհրաբյանի ելույթը որակեց կրակոտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Շատ դիպուկ եւ հետաքրքիր զուգահեռներ է անցկացնում եւ համեմատություններ անում տիկին Զոհրաբյանը: Հետաքրքիր է եթե իշխանափոխությունը ժողովրդական պահանջ է, ապա ինչպես է դրան նայում պահանջողի փեսան` հեռացման պահանջի հասցեատիրոջ որդին. Գագիկ Ծառուկյանի փեսա-Հովիկ Աբրահամյանի որդին…??????

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728