Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հետ է ՀՅԴ-ն

Փետրվար 05,2015 13:24
Armen Rustamyan

«Մենք տարբերվում ենք նաեւ իշխանական ուժերից, ոչ միայն ոչ իշխանականներից»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում պատասխանելով դիտարկմանն այն մասին, որ ՀՅԴ-ի վերջին շրջանի քվեարկությունները տարբերվում են խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քվեարկություններից, ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք միշտ ինքնուրույն քաղաքական գիծ ենք վարել, դա բոլորին է հայտնի: Բոլոր այն դեպքերում, երբ որեւէ մի տեսակետ համընկնում է այս կամ այն քաղաքական ուժի հետ, մենք ունենում ենք նույն քվեարկությունը կամ նույն մոտեցումը: Որեւէ այլ արտառոց բան այստեղ փնտրել պետք չէ»,- հավելեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Նա օրինակ բերեց նախօրեին խորհրդարանում քննարկված ՎՊ-ի հաշվետվության առիթով ոչ իշխանական ուժերի տարածած հայտարարությունը, որին ՀՅԴ-ն էլ էր միացել ու նկատեց. «Եթե ճիշտ բան է ասվում, այդ ճիշտ բանը մենք միշտ պաշտպանում ենք: Եղել է խախտում: Հաշվետվությունը պիտի ներկայացնի ՎՊ նախագահը: Դա կանոնակարգի իմպերատիվ պահանջն է: Բնականաբար, մենք այնտեղ ենք, որտեղ ճշմարտությունն է»:

Հարցին`հասարակությունը չգիտի`ՀՅԴ-ն իշխանությա՞ն կողքին է, թե՞ ընդդիմության, Արմեն Ռուստամյանը հակադարձեց. «Հասարակությունը պիտի միշտ իմանա, որ ՀՅԴ-ն իր կողքին է: Արդեն 125 տարի դա ապացուցվում է: Մնացածները թող դրա կեսի կեսով ժողովրդի կողքին լինեն, նոր մեզ դասեր տան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «Ո՞ւմ հետ է ՀՅԴ-ն»…

    պատասխանը շատ պարզ է ՝ միայն եւ միմիայն ինքն իրեն հետ

    մօտաւորապէս քսան տարիներէ ի վեր,
    ան ծառայում է այլեւս միայն իր ծոցում հազիւ մի քանի տասնյակ անհատների շահերին,
    մինչ լաւ տղերքը, պազան, կամ գլուխը կախ հանդուրժում են ամէն բան, յանուն Գաղափարի, կամ ել բան չեն տեսնում կամ հասկանում, հետեւում են…

    ափսոս, այդպիսի վեհ անցեալ ունեցած կուսակցութեան մը համար

    սակայն կեանքը շարունակվում է

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728