Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի գրությունն ընդդիմության համար հե՞չ

Փետրվար 05,2015 13:12

Երեկ «Առավոտին» հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնական պատվիրակության կազմում, գտնվում է ԼՂՀ-ում:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարչապետն այդ մասին համապատասխան գրություն է ուղարկել խորհրդարան եւ ընդդիմադիրներն էլ տեղեկացվել են:

«Որեւէ նամակ, որեւէ այդպիսի հայտարարություն չի կարող վեր լինել ԱԺ կանոնակարգից: Այնտեղ չկա նախատեսված, որ հանկարծ եթե ինչ -որ նամակ է ընթերցվում, կանոնակարգի այդ պահանջը չի գործում»,- Aravot.am-ի հարցին`ընդդիմադիր պատգամավորները տեղյա՞կ էին վարչապետի գրությունից, պատասխանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյան

Արմեն Ռուստամյան

Նա նաեւ հավելեց, որ որեւէ բան չէր տուժի ու սարսափելի բան տեղի չէր ունենա, եթե քանիցս հետաձգված քննարկումը ևս մեկ անգամ հետաձգվեր, մինչեւ Իշխան Զաքարյանը ֆիզիկապես ներկա գտնվեր: «Եթե կանոնակարգը խախտում ենք, այդ ամենը դառնում է նորմ: Դժբախտաբար, շատ ենք տեսնում կանոնակարգի խախտումներ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

Համատեղ հայտարարությամբ, հիշեցնենք, խորհրդարանական խմբակցությունները պահանջում էին, որ հաշվետվությունը ևս մեկ անգամ քննարկվի:

Aravot.am-ն Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց` քաղաքական մեծամասնությունից որեւէ արձագանք եղե՞լ է: «Առայժմ ես չեմ լսել: Դուք էլ լսած կլինեիք»,- պատասխանեց Արմեն Ռուստամյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728