Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով է կանգնած «Հիմնադիր խորհրդարանի» հետեւում. «Հայոց աշխարհ»

Փետրվար 05,2015 12:56

Լուրեր հայտնվեցին, թե Հայաստանում ու Արցախում հեղաշրջում իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով» կոչվող կառույցի անդամները՝ տարբեր երկրներից:

Պարզվեց նաեւ, որ Բերձորում ծեծի ենթարկված Անուշավան Շահնազարյանը ռոստովաբնակ է, հիշյալ կասկածելի կազմակերպության անդամներից մեկը:

Ի՞նչ կառույցի մասին է խոսքը, ովքե՞ր են կանգնած սրա թիկունքում: Ասենք, որ հիշյալ կազմակերպության ղեկավարը նույնքան կասկածելի մի անձ է՝ Թիարի անունով: Նա Հայաստանում ներկայանում է իբրեւ ֆրանսահայ Արմենակ Աբրահամյան անուն-ազգանվամբ: Ավելին՝ իրեն հայտարարում է իբրեւ Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից:

Սակայն Արցախյան ազատամարտի մասնակիցներից եւ ոչ մեկն իրականում այս «կենդանի լեգենդի» մասին ոչինչ չգիտի, մեզ չհաջողվեց գտնել գեթ մի ազատամարտիկի, որը կճանաչեր զենքը ձեռքին Արցախում մարտնչած Արմենակին:

Փոխարենը, Արմենակ-Թիարիին նկարագրելիս շատերը զգուշորեն ակնարկում են՝ նա մի անձնավորություն է, որը հայտնի է քրդերի ու թուրքերի, անգամ սիրիական ընդդիմադիրների հետ մութ կապերով, մարդ, որը փորձում է արեւմտահայերի անունից ստեղծված կառույցը եւս իր նույնքան մութ ու վտանգավոր նպատակներին ծառայեցնել:

«Նշված կազմակերպության մասին լսել եմ, բայց իրենց հետ ոչ մի առնչություն չունեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Արեւմտահայոց ազգային համագումար կազմակերպության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ: «Դա մի վիրտուալ, ինձ համար անհասկանալի կառույց է, որը ստեղծել է ինչ-որ կառավարություն, ունեն, այսպես կոչված, նախագահ ու վարչապետ», մի խոսքով՝ ինքնակոչների հավաքատեղի:

Ժամանակին Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային ժողով կոչվող կազմակերպության վտանգավորության մասին մեզ հետ զրույցում հետաքրքիր կարծիք է հայտնել ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ՝ չբացառելով, որ նմանների թիկունքում կարող է կանգնած լինել թուրքական կառավարությունը։ Նա ասել էր՝ խամաճիկային այդ կազմակերպությանը կարող են նաեւ օգտագործել սեփական շահերի համար, որպես քարոզչական գործիք՝ մեր նպատակներից շեղելու համար:

Մի տեղեկատվություն եւս. սույն պարոնը՝ Արմենակ Աբրահամյանը, Հայաստանում հավատացնում է, թե իր կազմակերպությունը ՄԱԿ-ում մեծ դերակատարություն ունեցող կառույց է։

Արա Պապյանը հերքեց նաեւ սույն փաստը՝ ակնհայտ դարձնելով Արմենակ-Թիարիի հերթական կեղծիքը: «Այդ կազմակերպությունը ՄԱԿ-ում չի գործում: Նա ուղղակի գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն ու անունը դրել Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ: Բայց սա չի նշանակում ՄԱԿ-ում գրանցված լինել, չի նշանակում, որ ՄԱԿ-ը ճանաչում է նրանց»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728