Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ա1+»-ի լրագրողի աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ քրգործի ճակատագիրը դժվար է կանխատեսել. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 05,2015 12:51

Անցած տարվա սեպտեմբերին «Ա1+»-ի լրագրողի աշխատանքի խոչընդոտման վերաբերյալ երեք անգամ կարճված, ապա նորից վերսկսված ու երկու քննիչ փոխած քրեական գործի ճակատագիրը դժվար է կանխատեսել։ Այս մասին ասաց փաստաբան Օլգա Սաֆարյանը։

«Արդեն երեք անգամ գործը վերահսկող դատախազը գործի վերաբերյալ քննիչի գործողությունները ստուգելուց հետո խախտումներ է արձանագրել եւ գործը ետ է ուղարկել՝ քննությունը վերսկսելու»,- ասաց Օլգա Սաֆարյանը։

Նա պատմեց, որ դեռեւս առաջին քննիչի կողմից իրականացվող նախաքննության ընթացքում ինքը միջնորդություն էր ներկայացրել, որ կրկնակի փորձաքննություն իրականացվի, սակայն քննիչը այդ միջնորդությունը մերժել էր, ինչից հետո քրեական գործի կարճման մասին որոշում էր կայացրել. «Այսինքն` քննիչը նույնիսկ չէր էլ սպասել մենք կբողոքարկենք մեր միջնորդությունը մերժելու վերաբերյալ իր որոշումը, թե ոչ։ Ես գիտեմ, որ դատախազի որոշման մեջ նշված է հենց այդ միջնորդության մերժումը վերացնելու հարցը եւս»։

Առաջին անգամ քրեական գործը կարճելուց եւ այն վերսկսելուց հետո լրագրողի փաստաբանը բացարկ էր հայտնել քննիչին, ինչից հետո քննությամբ է սկսել զբաղվել նոր քննիչ։ «Այժմ քննիչը ՀՔԾ քննիչ Աշոտ Օհանյանն է։ Բայց այս քննիչը եւս գործը կարճեց։ Այս քննիչին բացարկ հայտնելու մտադրություն դեռ չունենք։ Տեսնենք, թե հետագայում ինչ կլինի»,- ասաց փաստաբանը:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728