Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծառուկյան. «Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում»

Փետրվար 05,2015 12:44

Քիչ առաջ մեկնարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովը»:

ԲՀԿ առաջնորդն իր ելույթում անդրադարձավ նաեւ 2014-ի դեկտեմբերին ֆինանսական անկայունությանը՝ նշելով, որ դա զուտ ֆինանսական խնդիր չէր, ակնհայտ էր ժողովրդի անվստահությունը իշխանությունների հանդեպ, դա անվստահության ճգնաժամ էր: Ըստ Գագիկ Ծառուկյանի, իշխանությունը պետք է հանգստացներ ժողովրդին եւ թույլ չտար խուճապ:

Նա դիմեց իշխանություններին, որ հետեւողական լինեն՝ սոցիալական ճգնաժամերը կարող են վերաճել իշխանության ճգնաժամերի: Իշխանություններն առաջ են քաշում արհեստածին հարցեր՝ խուսափելով կատարել 12 պահանջները: «Ինձ հաճախ հարցնում են՝ ինչու 12: Այսօր երկրում կան ոչ թե 12, այլ 112 խնդիրներ: Բայց մենք առաջ քաշեցինք ամենահրատապ 12 խնդիրները, որոնց լուծման ուշացումը հղի է վտանգներով»:

Նա ասաց, որ սոցիալական ռումբ կա պետության տակ, որն ավելի է խորացնում անվստահությունը. «Մի՞թե սա չեն հասկանում ներկա իշխանությունները: Ընդամենը 1 տարվա ընթացքում դրամն արժեզրկվել է 15 տոկոսով: Ի՞նչ կլինի 30 տարի հետո: Քաղաքացիները դադարում են իրենց հեռանկարը հայրենիքում տեսնել, ձեւավորվում է հոգեբանական ծանր մթնոլորտ»:

Գագիկ Ծառուկյան ասաց, որ նախ պետք է ձեւավորել արդյունավետ ընտրական համակարգ. «Ինձ համար ՀՀ-ում չկան թշնամիներ, լավ կամ վատ ուժեր: Ընդդիմությունը պետք է ակտիվ դերակատարում ունենա պետության շինարարության մեջ, բայց այսօր ՀՀ բոլոր քաղաքական ուժերը իրենց խաղից դուրս վիճակի մեջ են տեսնում»:

Նա նաեւ մանրամասնեց, թե ինչ է նշանակում նոր որակի իշխանության անհրաժեշտությունը. «ՀՀ-ում պետք է լինեն իրական կոալիցիաներ: Ոչ մի վատ բան չի լինի, եթե ՀՀ նախագահը, վարչապետը, լինեն տարբեր կուսակցություններից: Խաղի միակ կանոնը կլինի օրենքը: Մեզ անհրաժեշտ է նոր որակի իշխանություն՝ կրթված, նրանք կբերեն նոր արժեքային համակարգ: Չեմ ուզում, որ մի անձը փոխարինվի մյուսով, ուզում եմ, որ կրթված, գրագետ մարդիկ ոչ թե հեռանան, այլ լինեն ՀՀ-ի շարժիչ ուժը: ՀՀ-ում ապրող երիտասարդ, կրթված անձնավորություններին ասում եմ՝ եկեք միասին նոր թիմ կազմենք, պատրաստ եմ ապահովել ձեր բարեկեցությունը, պատրաստ եմ ապահովելու աշխատանքի համար բոլոր պայմանները: Ես խոսում եմ կոնկրետ, կիրառելի ծրագրերի մասին: Ինձ հետաքրքիր չեն կեղծ հայրենասիրական ճառերը, ես գործի մարդ եմ: Եկեք կազմենք նոր թիմ՝ նոր դեմքերով: Դառնանք Հայաստանի պատմությունը կերտողներից մեկը: Մենք պետք է սկսենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձեւավորումը:

Նա հայտարարեց, որ այս սահմանային լարվածության ժամանակահատվածում չի կարելի երկրի կառավարման մոդել փոխել եւ երկիրը գցել ցնցումների մեջ. «Պետք կարողանանք խափանել ընտրակեղծիքների մեքենան: Այդ չարաբաստիկ մեքենան մեր երկրում մի օր պետք է ջարդվի: Դրա համար ունենք մարդկային եւ նյութական բոլոր ռեսուրսները»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ մարդիկ պետք է հիշեն՝ ոչ մի պաշտոն հավերժ չի, ցմահ չի: Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, բայց քայլերն անսահմանափակ չեն: Եթե իշխանությունները չկատարեն պահանջը, մարդիկ դուրս կգան փողոց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728