ՀՀ ԱԺ-ն շարունակում է քառօրյան: Նիստի մեկնարկին խորհրդարանը քվեարկության դրեց ՀՀ կառավարության ներկայացրած մի շարք որոշումներ: Մասնավորապես ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, ընդունվեց նաև «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը: Քվեարկության դրվեց նաև Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքում լրացումներ կատարելու որոշումը:
Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, իր կատարած առաջարկություններն ընդգրկվե՞լ են: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արձագանքեց. «Ըստ երևույթին ընդունվել է, բայց հարցադրումը պիտի խորհրդարանին չանեինք, այլ նախապես անեիք»:
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը վարման կարգով տեղեկացրեց, որ երեք առաջարկություններից մեկը ընդունվել, մյուս երկուսը արդեն լուծված էին ներկայացված նախագծում:
Գալուստ Սահակյանը կրկին արձագանքեց. «Այ դրա համար շատ լավ կլինի, որ նման դեպքերում նիստերին մասնակցեք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ