Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման եզրին, մեկ անզգույշ բառ եւ…»

Փետրվար 05,2015 12:33

Քիչ առաջ մեկնարկեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած  «Ոչ իշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովը»:

Գագիկ Ծառուկյանին խորհրդաժողովի մասնակիցները դիմավորեցին ծափողջույններով:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց՝ անտարբեր չլինելու երկրի խնդիրներին եւ մասնակցելու համար խորհրդաժողովին: Նա դատապարտեց չեզոք դիտորդի կեցվածքը. «Կոչ եմ անում չհոգնել, չհիասթափվել՝ անտարբերության պատնեշը կոտրելու գործում: Կոտրեք հասարակության մեջ տիրող անտարբերությունն ու հուսալքությունը, որին պետք է հասնենք պայքարելով՝ մինչեւ հաղթանակ»:

Անդրադառնալով Համազգային շտաբերի աշխատանքներին՝ նա ասաց, որ իրենց առջեւ խնդիր են դրել, որ մարդկանց չթողնեն մենակ, հենվեն միլիոնավոր քաղաքացիների ցանկությունների վրա. «Մենք ճիշտ որոշում ենք կայացրել՝ շտաբերը խիստ անհրաժեշտ էին»: Նա ասաց, որ այդ շտաբերի միջոցով տիրապետում են հասարակության մեջ տիրող դժգոհություններին. «Ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման եզրին: Մեկ անզգույշ բառ եւ մարդկանց կարող է հանել փողոց: Դա կարող է լինել անկառավարելի հզոր ալիք: Առաջիկայում հզոր հանրահավաքներ են լինելու մարզերում եւ Երեւանում: Լինելու է քաղաքական մի գործընթաց: Մենք շարժվում ենք առաջ՝ երկրի հանդեպ պատասխանատվության հստակ գիտակցումով: Մեր լեցուն փողոցների եւ հրապարակների միջոցով ստիպելու ենք գործող իշխանությունների վերջապես զգալ պատասխանատվության իր բաժինը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ուզում է ասել, որ ավելի լավն է քան պորտալարով իրեն կպած ղարաբաղաբռնապետնե*րը:Էս ի*նչ աղիբլիթ են մատուցում…Սուրբ ղարաբաղակլանը երազում ջուր կտա…Հա, հա, հա….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728