Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից արտահանված ապօրինի կապիտալի ծավալները կազմել են պետբյուջեի մոտ մեկ քառորդի չափ. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 05,2015 12:31

«Global financial integrity» միջազգային կազմակերպության վերջին զեկույցի համաձայն, 2002–2012թթ. ընթացքում Հայաստանից ապօրինի արտահանվել է ավելի քան 7.5 մլրդ դոլար։

Հատկանշական է այն փաստը, որ Հայաստանից կապիտալի ապօրինի արտահանման ծավալներն էապես մեծացել են հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։ Եթե 2006թ. ՀՀ-ից արտահանվել է 370 մլն դոլար, ապա հաջորդ տարի, այսինքն՝ նախագահական ընտրություններից առաջ, ապօրինի արտահանված գումարներն ավելի քան կրկնապատկվել են՝ հասնելով 804 մլն-ի։ 2008թ. ապօրինի կապիտալի արտահանումը կազմել է 1մլրդ 124 մլն դոլար, 2009թ.՝ 832 մլն դոլար, 2010թ.՝ 1մլրդ 44 մլն դոլար, 2011թ.՝ 1մլրդ 167 մլն դոլար, իսկ արդեն 2012թ. ապօրինի կապիտալի արտահանումը հասել է 1մլրդ 230 մլն դոլարի։

Խոստովանենք, որ Հայաստանի նման երկրի համար սա բավական լուրջ գումար է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ՀՀ պետական բյուջեն վերջին տարիներին տատանվել է 2.5-3 մլրդ դոլարի սահմաններում։ Այսինքն՝ Հայաստանից արտահանված ապօրինի կապիտալի ծավալները կազմել են պետական բյուջեի մոտ մեկ քառորդի չափ։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728