Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարկանիշի վատացման հետեւանքները. «Հայոց աշխարհ»

Փետրվար 05,2015 12:21

Միջազգային հայտնի վարկանիշային կազմակերպությունները բացասական սպասումներ ունեն Հայաստանի ֆինանսական շուկայի որոշ հատվածների վերաբերյալ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ նրանք նվազեցրել են հայկական արժեթղթերի վարկանիշը, ընդ որում՝ ինչպես դրամային, այնպես էլ արժութային։ Նախ դա արեց «Մուդիսը», այնուհետ «Ֆիչը»։

Առաջին հայացքից ոչինչ չասող վարկանիշային ցուցանիշները իրականում կարեւոր նշանակություն ունեն ամեն մի երկրի համար։ Միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականները ազդում են առաջին հերթին օտարերկրյա պոտենցիալ ներդրողների վարքագծի վրա։ Ըստ այդմ` նրանք ձեւավորում են իրենց քաղաքականությունը։

Երբ հայտարարվում է երկրի ֆինանսական վարկանիշի վատացման մասին, բնականաբար ներդրողները սկսում են զգուշանալ։ Մի բան, որ նվազեցնում է տնտեսության մեջ, ինչպես նաեւ ֆինանսական հատվածում օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։

Այս առումով Հայաստանի արժեթղթերի վարկանիշի նվազեցումը, անկախ ամեն ինչից, բացասական գործոն է նոր ներդրումների համար։

Առավել եւս, որ վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ։ Առանց այն էլ օտարերկրյա կապիտալը չափազանց դժվար է գալիս Հայաստան։ Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ վերջին տարիներին տնտեսության մեջ իրականացվող արտաքին ֆինանսական ներարկումների ծավալը անընդհատ կրճատվում է՝ նույնիսկ արժեթղթերի ավելի բարձր վարկանիշի պայմաններում։

Ենթադրվում է, որ վարկանիշային ցուցանիշների նվազեցումը կխորացնի ձեւավորված միտումները։

Իրականում գուցե թե այդպես էլ լինի։ Բայց վարկանիշերի հետ կապված մեծ ակնկալիքներ կամ լուրջ բացասական սպասումներ տնտեսության իրական հատվածում իրականացվող ներդրումների ոլորտում չպետք է ունենալ։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728