Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Դաշնակցությունը նոր չի բռնել այդ ուղին». «168 ժամ»

Փետրվար 05,2015 12:11

Հատված ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցազրույցից:

– Այս ընթացքում Դաշնակցության դիրքորոշումը, բռնած ուղին, սահմանադրական բարեփոխումներին աջակցությունը և այլն, ամեն ինչ խոսում է այն մասին, որ իսկապես ՀՀԿ-ն վայելում է Դաշնակցության աջակցությունը։

– Ամեն ինչ ասում է այն մասին, որ Դաշնակցությունը նոր չի բռնել այդ ուղին, 25 տարի է՝ բռնել է, բայց մարդիկ պարզապես չեն ուզում տեսնել։ Սա է զարմանալին։ Այն ժամանակ Հանրապետականը որտե՞ղ էր, ի՞նչ դիրքում էր, բացարձակ կապ չի ունեցել մեր դիրքորոշումների հետ։ Կապ չի ունեցել նաև մեր դիրքորոշումների հետ, թե Դաշնակցությունը որ դիրքում է եղել, քաղաքական դաշտում որ տեղում է եղել։ Այս ամենը մարդիկ չեն ուզում տեսնել։

Երևի պետք է շահարկել այս հարցը, որպեսզի բուն նյութը չշոշափվի, թե ինչու է Դաշնակցությունն ուզում Սահմանադրությունը փոխել։ Սա չեն ուզում տեսնել, ուզում են կապել ինչ-որ հատվածական շահերի հետ, որ կոալիցիա մտնելու խնդիր ունի Դաշնակցությունը։ Է, որ այդպես լիներ, չէր էլ դուրս գա, չէ՞, կոալիցիայից։ Սա չեն ուզում իրար կողքի դնել, որ չստանան այն տպավորությունը, որ Դաշնակցությունը հետևողական կուսակցություն է։ Դա ձեռք չի տալիս շատերին։

– Այսինքն, միանշանակ բացառո՞ւմ եք կոալիցիան։

– Ես հստակ եմ ասել, 7 կետերի հետ է կապված մեր պայմանավորվածությունը բոլոր քաղաքական ուժերի հետ, որ դաշտում էլ լինեն։

Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728