Կառավարության շենքի մոտ քիչ առաջ բողոքի ակցիա էր: Բողոքում էին տաքսու վարորդները: Նրանք դժգոհում էին վերջերս ընդունված տաքսիներին վերաբերող լիցենզավորման նոր կարգից: Տաքսու վարորդները պնդում են, որ նոր կարգով ավելի թանկ են վճարելու, ինչը ձեռնտու չէ եւ պահանջում են փոփոխություններ կատարել:
Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, որ գալիս էր կառավարություն՝ նիստի մասնակցելու, տեսնելով վարորդներին, մոտեցավ ու քննարկումն այնքան երկար տեւեց, որ նախարարն այդպես էլ չմասնակցեց կառավարության նիստին:
Վարորդների այն պնդումը, թե լիցենզավորման նոր կարգով ավելի թանկ են վճարելու, Գագիկ Բեգլարյանը հերքեց, ասելով՝ «հակառակը, ավելի նվազեցրել ենք հարկային բեռը»:
Ի դեպ, Գագիկ Բեգլարյանը ցուցարարներից գրեթե բոլորին ճանաչում էր, իսկ ում էլ «տեղը չէր բերում», կասկածում էր, թե տաքսու վարորդ չէ ու հենց այնպես եկել է ցույցի:
Կարդացեք նաև
Մանրամասներն` առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ