Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Համբարյան. «Օբամայի վարչակազմը կրճատում է ֆինանսավորումն հետսովետական երկրների համար»» «168 ժամ»

Փետրվար 05,2015 11:46

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մտահոգություն հայտնեց Օբամայի վարչակազմի այն ցանկության առնչությամբ, համաձայն որի՝ ռազմական օգնություն է նախատեսվում նաև Ադրբեջանի զինված ուժերին՝ չնայած Ադրբեջանի կողմից սահմանային ագրեսիայի հերթական ալիքին։ Թեև, ըստ նրա, ԱՍՆ-ը փորձել է պահպանել հավասարակշռությունը հակամարտող երկրների միջև։ Առաջիկա ամիսների ընթացքում ANCA-ն աշխատելու է մեծացնել աջակցության համար նախանշված գումարը։

Արամ Համբարյանը հերքեց այն տեղեկությունները, թե Օբամայի վարչակազմը կրճատել է Հայաստանին ուղղված ֆինանսավորումը և վերացրել ԼՂ-ին տրվող ֆինանսավորումը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պատճառով։ Նրա համոզմամբ՝ սա ընդհանուր միտում է։ «Օբամայի վարչակազմը կրճատում է ֆինանսավորումն աշխարհի այդ կեսի՝ հետսովետական երկրների համար։ Հայաստանը պարզապես հետևում է այս միտումին։ Սա է պատճառը»,- ասաց Համբարյանը՝ շարունակելով, որ Հայաստան-ԱՄՆ առևտրային հարաբերությունները պետք է խորանան, ամրագրվեն համաձայնագրերով։ «Մենք պայքարելու ենք դրա համար։ Ամեն ինչի համար պետք է կռվենք ու պայքարենք։ Մենք գիտենք՝ նաև ապագայում շատ ավելի կարևոր է լինելու առևտուրը Հայաստանի համար»,- ասաց նա։ Դիտարկմանը՝ այդ դեպքում ինչո՞ւ է ԱՄՆ-ի կողմից պահպանվում Վրաստանին հատկացվելիք ֆինանսավորման ծավալը, Համբարյանը պատասխանեց, որ Վրաստանին տրվում է շատ ավելի մեծ աջակցություն՝ իր աշխարհաքաղաքական ուղղվածության համար։ Հայաստանի համար իրական արժեքը, նրա խոսքով, այդ մի քանի միլիոն դոլարը չէ։

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728