Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը մի քանի ամիս է, ինչ դուրս է եկել նախկին «Նախախորհրդարան»-ից եւ խզել է իր կապը ներկայիս «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հետ։ Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է կինոռեժիսորի հետ՝ պարզելու համար, թե այժմ ինչո՞ւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի հետ չէ։
– Պարոն Խզմալյան, ինչո՞ւ եք որոշել լքել «Նախախորհրդարանի»՝ ներկայիս «Հիմնադիր խորհրդարանի» շարքերը, ի՞նչ տարաձայնություններ ունեք նրանց հետ։
– Ես «Նախախորհրդարանից» դուրս եմ եկել մի քանի ամիս առաջ ու չեմ առաջարկվել «Հիմնադիր խորհրդարանի» շարքերում լինելու համար։ Կան մարտավարական որոշ հարցեր, որոնք անհամաձայնություն են առաջացրել իմ եւ իմ ընկերների միջեւ։ Մենք շարունակում ենք մնալ ընկերներ, սակայն տարբեր որոշումների կայացմանը հիմա չեմ մասնակցում ու չեմ էլ մասնակցում որոշակի գործողությունների։
– Տեղեկություններ կան, որ Դուք տարաձայնություններ ունեք Ժ. Սէֆիլյանի հետ, ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը։
Կարդացեք նաև
– Ո՛չ, խոսքը բոլորովին անձնական չէ, մենք լավ հարաբերություններ ունենք Ժիրայր Սէֆիլյանի հետ, տարաձայնությունները զուտ քաղաքական տեխնոլոգիաների, գործողությունների ներկայացման եւ հերթականության շուրջ են։ Մենք երկուսս էլ համարում ենք, որ Հայաստանի փրկությունը համակարգային փոփոխությունն է, որոշակի տարաձայնություններ ունենք դրանց ժամկետների ու ձեւի հարցում։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում