Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանին մի կերպ են թողել Գյումրու բախումների պատճառով ձերբակալված երիտասարդի մոտ

Փետրվար 05,2015 11:23

Ավետիսյանների սպանդից հետո Գյումրու ցույցերին մասնակցած ու երեկ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի ցուցումով ձերբակալված Սառնաղբյուրի բնակիչ, 21-ամյա Մնացական Ալեքսանյանի հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ 1 ժամ 40 րոպե շարունակ չէին թողնում, որ իր տղան փաստաբան ունենա: Իրենց խաբել են, թե տղան հրաժարվում է փաստաբանից:

Բազմաթիվ ահազանգերից հետո նոր միայն իր ընտրած փաստաբանը՝ Հայկ Հարությունյանը, կարողացել է մտել է Մնացականի մոտ՝ գիշերը մոտ 1.00 սահմաններում:

ՄնացականԱլեքսանյանը գտնվում է Ախուրյանի ձերբակալվածների պահպանման վայրում: Նրան արդեն իսկ առաջադրվել են մեղադրանքներ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի եւ 4 –րդ կետով եւ 316 հոդվածի 3-րդ կետերով: Ձերբակալված երիտասարդի հայրը համոզված է , որի տղային քավության նոխազ են դարձնում:

Գլխավոր դատախազությունից դեռ պաշտոնական պարզաբանում չեն ներկայացրել, մեր գրավոր հարցմանը դեռ չեն պատասխանել:

Նշենք, որ այս ձերբակալությունը լարվածություն է մտցրել Գյումրիում, չի բացառվում, որ նոր բողոքի ակցիաներ սկսվեն հենց այս դեպքի հետ կապված:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւս մեզ որոշակի մանրամասներ հաղորդեց տղայի ձերբակալության, փաստաբանին նրա մոտ չթողնելու մասին: Նրա հետ հարցազրույցը քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ www.hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728