Լրահոս
Օրվա լրահոսը

Աղաբեկյանին անհանգստացնում է ոչ թե այդ վայրագության փաստը, այլ այդ ամենն արձանագրող տեսանյութը. «Ժողովուրդ»

Փետրվար 05,2015 11:17
arthur aghababyan

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դատապարտել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին՝ Բերձորում կատարված խայտառակությունը պատկերող տեսանյութը տարածելու համար։ «Ինչե՜ր կանեի, որ դա չհայտնվեր համացանցում, չեք պատկերացնում, եւ ոչ միայն ես, շատ շատերը..»,- ասել է Աղաբեկյանը։

Նախ այն, որ ԼՂ իշխանություններն առանց այդ էլ շատ բան արեցին, որ նման տեսանյութ չհայտնվեր, ակնհայտ դարձավ ավտոերթը լուսաբանող լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունից, նրանցից երեք պրոֆեսիոնալ տեսախցիկները խլելուց, ապա նաեւ՝ երթի մասնակիցներից շատերի հեռախոսներն ու տեսանկարահանող սարքերը հափշտակելուց։ Սակայն իրենց մտածողության մեջ դեռեւս անցած դարի իննսունականներում մնացած ԼՂ (նաեւ՝ ՀՀ) պաշտոնյաներն այդպես էլ չեն հասկանում մի պարզ իրողություն, աշխարհը փոխվել է, եւ նոր տեխնոլոգիաների պայմաններում յուրաքանչյուր քաղաքացի, որն իր ձեռքին ունի համացանցին միացված հեռախոս, արդեն իսկ հանդիսանում է տեղեկատվության տարածման հնարավոր սուբյեկտ։

Ուստի նմանատիպ ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններն ու նրանցից տեսախցիկների առգրավումը ոչ միայն չեն կարող երաշխավորել, որ կատարվածը չի հրապարակվի, այլեւ էլ ավելի են ընդգծում բռնարարքների դիմող իշխանությունների հանցավոր էությունը։

Այս հարցում, սակայն, առավել կարեւոր է այն, որ հենց նույն՝ Բերձորի դեպքում Աղաբեկյանն, օրինակ, չի ասում՝ ինչեր չէի անի, որ նման բախում չլիներ, նրան ավելի շատ, փաստորեն, անհանգստացնում է ոչ թե այդ վայրագության փաստն ինքնին, այլեւ այդ ամենն արձանագրող տեսանյութի տարածումը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728