Ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով դատաձգաբանական փորձաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է, եւ Քննչական կոմիտեն դրա արդյունքները դեռեւս չի ստացել։
Այս մասին հայտնեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը։ Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության արդյունքները կարեւորվում են նրանով, որ կստանանք մի շատ կարեւոր հարցի պատասխան, այն է՝ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներն էլ սպանվել են նո՞ւյն զենքից, թե տարբեր։ Դա էլ հնարավորություն կտա որոշակի եզրակացություն անել. Պերմյակովը հանցանքի վայրում մենա՞կ է եղել, թե ոչ։
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե իր կարծիքով չի՞ ուշանում դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը, ասաց, որ ավարտի ժամկետները կախված են փորձաքննության ծավալից, իսկ դա էլ պայմանավորված է դեպքի առանձնահատկությունից։
Նույն հարցին ՔԿ-ից պատասխանեցին, որ դեպքի առթիվ իրականացվում է դատաձգաբանական համալիր փորձաքննություն առաջ քաշված բոլոր վարկածները համակողմանի ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում