Կրկեսի նոր շենքի միայն ստորգետնյա երկու հարկերն են պատրաստ , այն էլ՝ ոչ ամբողջությամբ։ 4200 քմ տարածքով եւ 8 հարկով նախագծված կրկեսի շինարարության ավարտը նախատեսված է 2016 թվականի ավարտին։
Կրկեսի շենքը պայթեցվել է 2012 թվականին, իսկ շինարարությունը սկսվել է միայն 2014-ին, երբ հայտնի դարձավ հաղթող նախագիծը։ Կրկեսը կառուցում է «Երեւանյան կրկես» ՍՊԸ-ն՝ «Վեկ Պրոջեկտ» ընկերության նախագծով։
Կրկեսի նոր շենքը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին, կունենա 2000 հանդիսատեսի տեղ եւ 3 փոփոխական մանեժ։ Չնայած այն արտաքին տեսքով կհիշեցնի հին շենքը , բայց 6 մետրով կգերազանցի այն։
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում