Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Հովհաննիսյան. «Շնորհակալ եմ նախագահից, որ ինձ ներում շնորհեց». «Հրապարակ»

Փետրվար 05,2015 11:05

Ամանորի նախաշեմին ՀՀ նախագահը ներում շնորհեց ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին, որին Արաբկիր-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 12 տարվա ազատազրկման էր դատապարտել երկու հոդվածով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության եւ դատապարտյալի սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար։

Երկու տարի տեւեցին նախաքննությունն ու դատաքննությունը, որոնք բազմաթիվ մութ դրվագներ ունեն։ Օրինակ, որ դատապարտյալը, որի ցուցմունքով կալանավորել էին Հովհաննիսյանին, մոտ 400-ից ավելի հեռախոսազրույց է ունեցել ՔԿՎ պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ, կամ, որ սպանության նախապատրաստության համար իբր տրված գումարն իրականում չի եղել։ Դատարանն այս ամենը կարծես չէր նկատում եւ, ինչպես հաճախ է լինում, կարդաց դատավարության ընթացքի հետ որեւէ աղերս չունեցող դատավճիռ։

Մութ կետերից էր նաեւ այն, որ, ունենալով բոլոր հիմքերը վերաքննիչ դիմելու համար, Սամվել Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց, ապա հետ վերցրեց բողոքը։ Բացառիկ հարցազրույցը ՔԿՎ նախկին պետի հետ։

– Դուք երկու տարի պայքարեցիք եւ մինչեւ վերջ չընդունեցիք Ձեր մեղքը։ Ինչո՞ւ հրաժարվեցիք վերաքննիչ բողոքից։

– Երկու տարուց ավելի տեւեցին նախաքննությունը, դատաքննությունը եւ կարող է շատ ավելի երկար տեւեին, եթե ես իմ փաստաբանի ներկայացրած վերաքննիչ բողոքից չհրաժարվեի։ Ես դա արեցի, որովհետեւ արդեն հոգնել էի քննություններից, տեսնում էի, որ դրանց վերջը չի երեւում։

– Ձեզ, գուցե, խոստացել են, որ եթե հրաժարվեք բողոքից, ներո՞ւմ կստանաք։

– Ոչ, նման խնդիր կամ պայմանավորվածություն չի եղել։ Ես շնորհակալ եմ հանրապետության նախագահից, որ հարգեց դիմումս եւ ինձ ներում շնորհեց։ Ես շատ հակիրճ ներկայացրել էի գործը, գրել էի, որ ես այդ հանցագործությունը չեմ կատարել, այնուամենայնիվ, խնդրում եմ ինձ ներում շնորհել։ Եվ համապատասխան հանձնաժողովն ուսումնասիրեց, ու ներում շնորհեցին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728