Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է ընտրի այս երեք տարբերակներից մեկը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 05,2015 10:51

Հայաստանի սահմանամերձ շրջաններից շարունակում են պատերազմականին շատ մոտ լուրեր ստացվել։ Ի տարբերություն Ղարաբաղի շփման գծի, Տավուշի մարզում քաղաքացիներն անմիջականորեն զգում են ադրբեջանական զորքերի ակտիվությունը։

Միեւնույն ժամանակ, Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչները շատ տրամաբանական հարց են բարձրացնում. ինչքա՞ն կարող է այս ամենը շարունակվել։ Հասկանալի է, որ մարդիկ անդադար սթրես են տանում՝ մահվան անընդհատ սպառնալիքի տակ ապրելով։ Մեր տեղեկատվությունը վկայում է, որ սահմանամերձ գյուղի բնակիչները այս խնդրի կոնկրետ լուծում են պահանջում։ Եվ հարցը, ըստ էության, կարող է լուծվել երեք տարբերակով։

Տարբերակ 1 – Հայկական զինված ուժերը ոչնչացնում են Մովսես-Այգեպար-Ներքին Կարմիրաղբյուր-Չինարի հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերը։ Նման իրական հնարավորություն կա, որովհետեւ մեր բազմաթիվ դիրքեր այս հատվածում գերիշխող են ադրբեջանականների նկատմամբ եւ մեր բանակն ունի դիրքային էական առավելություն։

Տարբերակ 2 – Կայուն խաղաղություն է ձեռքբերվում բանակցությունների ընթացքում։ Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Գերմանիա, որտեղ, ըստ ամենայնի, հանդիպումներ կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։

Տարբերակ 3 – Կրակոցների, հարձակումների երկարատեւ շարքի հետեւանքով սահմանապահ գյուղերը կամաց-կամաց կդատարկվեն, որովհետեւ մարդիկ իսկապես չեն կարող ապրել դեշեկայի կրակահերթերի տակ։

Պրոցեսները ցույց են տալիս, որ մեծ հաշվով՝ Հայաստանը պետք է ընտրի այս երեք տարբերակներից մեկը։ Լավագույնը, իհարկե, երկրորդ տարբերակն է: Բայց Ադրբեջանի գործողությունները կասկածի տակ են դնում դրա ռեալությունը։ Երրորդ տարբերակը Հայաստանի համար անընդունելի է ուղղակի։ Եվ պրոցեսների այսպիսի շարունակության դեպքում կարծես թե առաջին տարբերակին այլընտրանք չի լինելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728