Փետրվարի 3-ի ժամը 15-ից մինչեւ փետրվարի 4-ի ժամը 10-ը այրվել է Իջեւան քաղաքի մոտակա Խոզմարաթ հանդամասը:
Իջեւանի անտառտնտեսության տնօրեն Արծրուն Ղալթախչյանն ասաց, որ իրենց տնտեսության աշխատողներին հաջողվել է մարել կրակը: Նրա վկայությամբ` այրվել է 1,5 հա տարածք` հիմնականում մացառուտներ եւ թփեր:
Փետրվարի 3-ին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ոստիկանության Իջեւանի բաժին հայտնել է, որ Իջեւան քաղաքի «Մարմար» ռեստորանի եւ Իջեւանի ջրամբարի միջեւ ընկած տարածքում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող ընկուզենիների պուրակում հատվե լ է 5 հատ, յուրաքանչյուրը 20-30 սմ տրամագծով ընկուզենի: Այդ ծառը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Համայնքային սեփականություն հանդիսացող ընկուզենիների պուրակում նախկինում զբոսաշրջության զարգացման ծրագիր է իրականացվել, այդտեղ տեղադրվել են խաղամիջոցներ, 3 հատ քոթեջ:
Կարդացեք նաև
Ոստիկանության Իջեւանի բաժնից տեղեկացանք, որ ընկուզենիների հատման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարելի՞ է իմանալ թե ինչ է ուզում Իջևանի քաղաքապետը ոստիկանապետից ու ոչ մի կերպ չի կարողանում ստանալ: Իսկ միգուցե ուրի՞շ խնդիր կա:Պարզեք վերջապես ու մի ձանձրացրեք……….
Հարգելի Աննա, ես իջևանցի եմ և շատ եմ սիրում իմ քաղաքը, ուրախանում եմ ամեն մի լավ գործով: Ինձ նման շատերին գիտեմ: Ցավ եմ զգում, որ այս նյութը կարդալուց հետո ձեզ մոտ այդպիսի հարցեր են առաջացել: Իջևանցու նման չեք դատում, և ձեզ մեր քաղաքը չի հետաքրքրում, ուղղակի ինտրիգներ եք փնտրում:
Փոխանակ ոստիկանությանը դիմեք, որ հսկի, պահպանի մեր հարստությունը, ասում եք ձանձրացել եմ? Անտառի այրվելը տեսնելիս էլ էիք ձանձրանում? Իսկ իմ սիրտը ցավում էր: Տուրիզմ զարգացնելու նպատակով տնկված ծառերը կտրում են, դա ձեզ ձանձրացնում է? Ուրախ եմ, որ ձեզ նմանները շատ քիչ են մեր քաղաքում:Մտեք FB-ի Իջևանի էջը, գուցե ձեզ մոտ այլ զգացմունքներ արթնանան: