Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախցի լրագրող. «Ո՞ւմ ջրաղացին ջուր կլցնեի՝ այդ կադրերը ցույց տալով». «Հրապարակ»

Փետրվար 05,2015 10:25

Արցախի հանրային հեռուստաընկերությունը պատրաստեց եւ հանրությանը ներկայացրեց մի տեսանյութ, որը պատրաստված էր Հ1-ի 2008թ. ստանդարտներով՝ իրականությունն աղավաղելով եւ ոստիկանների կողմից իրականացված բռնի գործողությունների կադրերը ռեպորտաժից դուրս թողնելով։ Ինչպես տեղեկացանք, ռեպորտաժի հեղինակն Արցախի հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար Արսեն Առուստամյանն է, ում հետ կարճ զրույց ունեցանք.

– Արսեն, Արցախի հանրային հեռուստաընկերությամբ Ձեր պատրաստած ռեպորտաժը՝ «Հայաստանի հիմնադիր խորհրդարանի ավտոերթը դեպի Արցախ», ներկայացնում էր հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերը, մեղմ ասած, ոչ օբյեկտիվ։ Ձեր ռեպորտաժն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվել են բուն գործողությունները, ինչո՞ւ ոստիկանների ծեծուջարդը չեք նկարել, գրաքննությո՞ւն է եղել, թե՞, որպես լրագրող, դա Ձեր անձնական մոտեցումն էր։

– Որեւէ գրաքննություն չկար ընդհանրապես, որպես լրագրող՝ դա իմ մոտեցումն է, ես այդպես եմ ճիշտ գտել… ճիշտը դա էր, ես, որպես արցախցի լրագրող, չէի կարող սահմանից ստացվող այդ լուրերի ֆոնին ցույց տայի երկու կադր կամ ինչ որ անում էին, ո՞ւմ ջրաղացին ջուր կլցնեի՝ այդ կադրերը ցույց տալով։ Ես ընդհանուր դեպքն եմ արձանագրել, որ այդպիսին է իրավիճակը։

– Եթե Նախախորհրդարանի կողմից հրապարակված վիդեոները լինեին, Դուք կօգտագործեի՞ք դրանք Ձեր ռեպորտաժում։

– Անձամբ ես դեմ էի, որ Նախախորհրդարանը նման վիդեոներ է հրապարակել, ավելի ճիշտ կլիներ Նախախորհրդարանն այդ վիդեոները համապատասխան գրությամբ կցեր, հաղորդում ներկայացներ ոստիկանություն, իրավապահ մարմինները քրեական գործ հարուցեին, եթե նման խնդիր կա։ Ես նման վիդեոների հրապարակումն արդի իրավաքաղաքական պայմաններում ճիշտ չեմ համարում։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728