Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոստիկանները տեղահան են անում Հիմնադիր խորհրդարանի անդամների ավտոմեքենաները (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Փետրվար 05,2015 09:19

Ինչպես հայտարարել էր Հիմնադիր խորհրդարանը, այսօր ժամը 13:00-ին իրենք հավաքվելու էին Հանրապետության հրապարակում ավտոերթի ու այդ նպատակով էլ այս պահին Հիմնադիր խորհրդարանի անդամները, իրենց ավտոմեքենաներով հավաքված են Պարոնյան թատրոնի շենքի դիմաց:

Սակայն հենց այս պահին, ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանը, ոստիկանները բռնի կերպով հեռացնում են իրենց այդ տարածքից, արգելելով այնտեղ գտնվելը:

Himnadir xorhrdaran 5 Himnadir xorhrdaran Himnadir xorhrdaran 1 Himnadir xorhrdaran 2 Himnadir xorhrdaran 3

 

Himnadir xorhrdaran 4 Himnadir xorhrdaran Himnadir xorhrdaran 1 Himnadir xorhrdaran 2 Himnadir xorhrdaran 3

Քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին։

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը նաեւ հաղորդագրություն է տարածել. «Ոստիկանությունը ամեն գնով փորձում է խափանել Հանրապետության հրապարակում այսօր ժամը 13-ին նախատեսված բացօթյա ասուլիսը, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 31-ին տուժածների մասնակցությամբ և վնասված ավտոմեքենաների ցուցադրությամբ: Գիշերվա ընթացքում ոստիկանությունը նախապես զբաղեցրել ասուլիսի հայտարարված վայրում՝ Հանրապետության Հրապարակի տարածքում գտնվող ավտոմեքենաների կայանատեղին, իսկ այս պահին թույլ չի տալիս, որ վնասված ավտոմեքենաները կայանեն ասուլիսի համար նախատեսված այլընտրանքային տարածքում՝ Կենտրոնական բանկի դիմաց: Տեղեկացնում ենք, որ անկախ ոստիկանության գործողություններից, ասուլիսը տեղի կունենա»:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    վնասուած ավտոմեքենաները ցուցադրելու նպատակը փող հաւաքե՞լ է, զանոնք սարքելու համար

    որքան նախընտրելի կը լիներ որ այս խմբակի ծախսած ու մսխած, նշանակալից գումարները տրամադրուէին այլ նպատակների, մարդասիրական եւ բարեսիրական ծրագիրների

    սակայն երեւի այդպիսի աշխատանք նոյնքան զուարճալի չի լինելու, ոչ ել նոյնքան ուշագրաւ

    ուրեմն, կրկեսը շարունակվում է

  2. Թրավիս says:

    հիմա ել պատկերներին նայեցի…

    եդքան ել վնասուած չեն, այս մեքենաները…

    պա ի՞նչ էր այդ ամեն վլվլուկը

  3. ԱՆՆԱ says:

    Սա Գարո Եղունկեանը Պարոյր Հայրիկեանի թիկնապահն է Բուրգասից? Հետաքրքիր է,թե նա ինչ է աշխատում?

    • Թրավիս says:

      աշխատիլը, դեհ ոչինչ, կարիքը չունի

      որովհետեւ թոներով փող ունի
      (արդար հարստութիւն, արդարացիորեն վաստկել է, ԱՄՆ-ում, հալալ)

      սակայն այս յիմարությունների տեղ,
      որքան աւելի օգտակար կը լինի եթէ մի գործարան բանայ
      գործ հայթայթի մի քանի ընտանիքների

      թեկուզ իր համար վնա՛սով

      փոխանակ իր փողերը մսխելու այս երեխայական խաղերում

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728