Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախը բոլոր հայերի տունն է»

Փետրվար 05,2015 19:00

«Տեղի է ունեցել շոկային ահաբեկչություն, ընդ որում՝ խաղաղ, անզեն քաղաքացիների նկատմամբ: Ո՞վ իրավունք ունի մեզ ասելու, թե Արցախ մի մտեք: Մենք ի՞նչ օրենքներ ենք խախտել: Եթե օրենք ենք խախտել, թող ձերբակալեին, ինչո՞ւ չի զգուշացվել, որ դուք խախտում եք այսինչ օրենքի այսինչ հոդվածը»,- «Առավոտի» հետ զրույցում Բերձորի դեպքին այսպիսի գնահատական տվեց Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուքասզյանը:

Նրա խոսքերով՝ «Ասում են՝ բախում է եղել: Ի՞նչ բախում է եղել: Եթե ասում են՝ բախում, ուրեմն թող մի կադր ցույց տան, որ բախում է եղել այդտեղ: Ո՞ւր են բախման տեսագրությունները: Չէ՞ որ իրենք ամբողջը նկարել են: Դա ոհմակային հարձակում է եղել Բաղրամյան 26-ից իջեցված հստակ քաղաքական պատվերով, որի նպատակն էր ահաբեկել ընդդիմադիր շարժումը»:

Արցախի ոստիկանները, Նախախորհրդարանի անդամների պատմելով, իրենց ծեծելիս ասել էին՝ «մունք ինք ստի կռված, էս մեր երկիրն է»: Գարեգին Չուքասզյանի խոսքերով՝ «Ո՞վ ասաց, որ Արցախն իրենց տունն է: Արցախը բոլոր հայերի տունն է: Բոլոր հայերն իրավունք ունեն այդտեղ գալու: Հատկապես, եթե այդ մարդիկ ազատամարտիկ են»:

Կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «Արցախը բոլոր հայերի տունն է:»
    —————————————————-
    շա՛դ ճիշտ
    ատոր համար ել դուք չէք մտնելու ենտեղ…
    (այս մէկը, ձեր քստմնելի ոճով…)

    աւելի լրջորեն՝ այո, պիտի որ ուրեմն գիտնանք յարգել ձեր տունը,
    ձեր տան կանոնները

    եթէ ոչ՝ դո՛ւրս

    նաեւ, եթէ Արցախը ձեր տունը ել չլիներ,
    արդեն միայն մի քանի ապտակներով եւ կոտրուած ապակիներով չէիք ազատիր

  2. Թրավիս says:

    «Ո՞վ իրավունք ունի մեզ ասելու, թե Արցախ մի մտեք: »
    ———————————————————————
    պատասխան՝ ազգային անվտանգութեան պատասխանատուները

    որոնք ոչ միայն ունեն ետ իրաւունքը,
    այլ ունեն եր պարտաւորութիւնը

    եւ այս մարդը ուզում է Հայաստանի նախագա՞հ լինել

    նախա-քահ-քահ, աւելի ճիշտ կը լինի

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728