Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիահայ պատանու գործերը՝ «Աննա Ֆրանկ» հիմնադրամի կազմակերպած ցուցահանդեսում

Փետրվար 05,2015 15:00

Կալիֆոռնիայի ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի սան Ջոն Քայաչանի լուսանկարներն ընտրվել են Գերմանիայում այս տարի ապրիլին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսում ներկայացվելու համար:

2Ամեն ինչ սկսվեց Flickr-ից: Մի ուշ գիշեր իր տանը՝ Կալիֆոռնիայում, ՀԲԸՄ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցի սան Ջոն Քայաչանը զբաղված էր իր հայաստանյան ճամփորդությունից նկարներ ներբեռնելով: Զինված պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով եւ սուր աչքով՝ Քայաչանը նոր էր վերադարձել Երեւանից, որտեղ ժամանակն անցկացրել էր քաղաքն ու մարդկանց լուսանկարելով: Ահա հենց այս ճամփորդությունն էր, որ պետք է սահմաներ նրա հետագա մասնագիտությունը՝ որպես «լուսանկարիչ շարժման մեջ»:
Հիանալով այնպիսի տարբեր լուսանկարիչների աշխատանքներով, ինչպիսիք են Էնի Լեյբովիչն ու Բրյուս Վեբերը՝ Քայաչանը փորձարկում էր լուսանկարչության տարբեր ոճեր, քանի որ ավագ դպրոցի սկզբում իր հետաքրքրությունն աճեց լուսանկարչության ուսուցիչ Ֆադի Բեյրութիի խրախուսման շնորհիվ: Փորձարկումը ոճի շուրջ աստիճանաբար վերածվեց փորձարկման թեմայի շուրջ, երբ Քայաչանը որոշեց ստեղծել «գաղափարային» հավաքածու՝ նպաստելով իր հայկական ժառանգությանը:

«Ես ուզում էի հավաքածու ստեղծել՝ ոգեշնչված իմ մշակույթով, եւ ներառել հայկական խորհրդանշաններն իմ նկարների մեջ: Ես իմացա ցեղասպանության մասին դպրոցում եւ մտածեցի, որ ճիշտ կլինի հայոց պատմության շուրջ պտտվող մի ծրագիր սկսել»,- ասում է 17-ամյա Քայաչանը:

Qalachyan_1

Ծնված լինելով Կալիֆոռնիայում՝ լատինաամերիկուհի մոր եւ թուրքահայ հոր ընտանիքում, Քայաչանը մեծացել է պատմություններ լսելով ցեղասպանության մասին թե՛ տանը, թե՛ «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցում, ուր հաճախել է դեռ նախադպրոցական տարիքից: Նրա հետաքրքրությունը պատմության եւ արվեստի հանդեպ աճեց, երբ լուսանկարների հավաքածու ստեղծելու գաղափարը հստակ ուրվագծվեց: «Կարծում եմ, որ տեսողական արվեստը հնարավորություն է տալիս մեզ հասկանալու պատմությունն այնպես, ինչպես ուրիշ ոչ ոք չի կարող բացատրել: Այն ունի կրթելու ուժ՝ ներդնելով այն պատկերը, որը դեռ երկար է դիտողի մտքում մնում»,- ասում է Քայաչանը:

12Հազիվ թե Քայաչանն իմանար, որ այն պահին, երբ ինքը նկարներ էր ներբեռնում Կալիֆոռնիայում, հազարավոր կիլոմետրեր այն կողմ՝ Ֆրանկֆուրտում, «Աննա Ֆրանկ» կրթական համալիրի ներկայացուցիչներ Օլիվեր Ֆասսինգն ու Ռուասին Լյուդվիգը արվեստագետներ էին փնտրում մասնակցելու «Ժխտման 100 տարի» կոչվող իրենց ցուցահանդեսին: «Մենք պատահաբար տեսանք Ջոնի նկարները եւ մտածեցինք, որ դրանք այժմյան հայկական հասարակության նորովի պատկերն են հաղորդում»,- ասում է Ֆասսինգը: «Մենք ընտրեցինք նրա նկարներից մեկը մեր գովազդային նյութերում օգտագործելու համար, որովհետեւ այն հզոր խորհրդանիշ էր Ցեղասպանության ժխտման թողած հետեւանքների հայ մարդկանց վրա»: «Ժխտման 100 տարի» կոչվող ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այցելուներին տեղեկանալ Հայոց ցեղասպանության մասին եւ տեղեկանալ հենց արվեստի միջոցով:

Qalachyan_2Քայաչանի աշխատանքները մաս կկազմեն մի հսկայական ցուցահանդեսի, որը պատմական նկարների մի ամբողջ հավաքածու է ներառում եւ կազմակերպվում է Բեռլինում «Հայաստանի տեղեկատվական կենտրոնի» ներկայացուցիչ Տեսսա Հոֆմանի կողմից:

Իր գործունեության մեջ «Աննա Ֆրանկի» հիմնադրամը շեշտում է մարդու իրավունքները եւ խրախուսում երկխոսությունը տարբեր մշակույթների միջեւ: Նրանք ոգեշնչվել են Աննա Ֆրանկի օրագրից եւ կենսագրությունից ՝ սերմանելով հանդուրժողականություն եւ պատմելով մարդկանց խտրականության հետեւանքների մասին:

shot 2

Քայաչանի լուսանկարներից տասնհինգը կցուցադրվեն «Աննա Ֆրանկի» հիմնադրամում 2015 թվականի փետրվարի 11-ից մայիսի 28-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ ինքը՝ Քայաչանը, ով այս գարնանը կավարտի «Մանուկյան-Դեմիրճյան» դպրոցը, հույս ունի, որ այս ցուցահանդեսը կլինի առաջինը, բայց ոչ վերջինը իր կյանքում, քանի որ պատրաստվում է պրոֆեսիոնալ լուսանկարիչ դառնալ: Քայաչանն իր աշխատանքն ընկալում է նաեւ որպես իր արմատների հետ ունեցած խորը կապի ավելի հասուն դրսեւորում: «Ես կավարտեմ հայկական դպրոցը եւ քոլեջ կընդունվեմ շուտով, որտեղ հավանաբար հեռու կլինեմ այն հայկական համայնքից, որի մեջ մեծացել եմ: Բայց իմ լուսանկարչության շնորհիվ, կարծում եմ, չափահասության տարիք կմտնեմ հայկական ինքնության ավելի ուժեղ զգացողությամբ»:

Հոդվածի ազատ թարգմանությունը՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան
վարժարանի կայքէջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728