Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն թուրքի ուղեղում կարող է ծնվել երեխա մորթելու միտքը»

Փետրվար 05,2015 14:00

Այս կարծիքին է Լեւոն Շիրինյանը

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրախառն հայտարարությամբ հանդես եկավ: Էրդողանը հայկական սփյուռքին մեղադրեց սադրանքների դիմելու, Թուրքիայի հետ առճակատում հրահրելու եւ բանակցություններից փախուստ տալու մեջ: Նա հայտարարեց, թե միակ բանը, որ անում է սփյուռքը, դա իրենց հետ որեւէ կապ չունեցող երկրներում որոշումներ կայացնել տալն է:

Էրդողանի խոսքով՝ երկրներ կան, որոնք նույնիսկ քարտեզի վրա Հայաստանը չեն կարող ցույց տալ, բայց նրանց խորհրդարանները Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացնում: Իր հայտարարության մեջ նա կրկին անդրադարձավ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի հայտնի առաջարկին ու շեշտեց, որ իրենց արխիվները բաց են, իսկ մերը՝ փակ եւ նշեց, որ իրենք ինչ-որ մեկի պատվերով պարտավոր չեն Ցեղասպանությունը ճանաչել:

Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ, որն էլ, մեկնաբանելով Էրդողանի խոսքերը, ասաց, որ նրանք թուրք են ու մինչեւ ապրիլի 24-ը դեռ շատ բաներ կասեն: «Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում այնպիսի քաղաքակրթություն եւ մշակույթ է ստեղծել, որը համաշխարհային քաղաքակրթության եւ մշակույթի մաս է կազմել, մի բան, որը Թուրքիան չունի եւ չի կարող ունենալ: Եթե նրանք պատմաբանների հանձնաժողով են ուզում, թող գնան Փարիզ Սեւրի գործընթացը եւ Վիլսոնի իրավարարության քարտեզը դիտեն, որն անժամանցելի է ու եթե թուրքի աչքերը փակ են, դա չի նշանակում, որ աշխարհն էլ է այդպես նայում: Առաջարկում եմ թուրքական մի պատվիրակություն ուղարկեն Փարիզ, որ Վերսալի եւ Սեւրի պայմանագրերի երկու-երեք տարվա ամբողջ դպրոցներն ուսումնասիրեն, տեսնեն, թե որտեղից ծնվեց ազատ, անկախ Հայաստանը…»,- ասաց Լեւոն Շիրինյանը:

Լեւոն Շիրինյանի խոսքով, այդ հայտարարությունները թուրքական «նեյնիմներ» են, իսկ սուտը՝ հաստատ ոչ քաշով է, ոչ էլ թվով, բացի այդ, նրանք միշտ դահիճի դեր են կատարել: «Թուրքական հանճարի ծնունդը՝ ցեղասպանության գյուտն է, նման բան միայն թուրքի գանգի մեջ կարող է լինել, միայն թուրքի գանգի մեջ կարող է երեխա մորթելու միտք ծնվել, դե թող աշխարհը գնահատի նրանց՝ նման գյուտով արժե հպարտանալ, թե ոչ »,- նշեց Լեւոն Շիրինյանը՝ մեջբերելով Դավիթօղլուի խոսքերը, որը քանիցս ասել է, թե հայերը Թուրքիայի ու թուրքերի զարգացման մեջ ինչ դեր են խաղացել, ինչ են ստեղծել: «Իսկ նրանք Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմության մեջ ի՞նչ ստեղծարար ջիղ ունեն»,-հարցնում է Լեւոն Շիրինյանը:

Ըստ Լեւոն Շիրինյանի՝ Թուրքիան ցաքուցրիվ անելու մեթոդով փորձում է կանգնել համաշխարհային քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդների պատվանդանին, որտեղ իրենք իրականում տեղ չունեն. «Իսկ ինչ է ստեղծել թուրքը, չէ՞ որ նա միայն յուրացրել է, թուրքական մշակույթին բնորոշ գիծ է կողոպուտը»:

Լեւոն Շիրինյանը վերջում հորդորեց. «Պետություն ստեղծեք հայեր, որ ոմն մեկն իր բերանը այսպես չբացի»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728