Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե ինչպես իսլամացած հայը գտավ հարազատներին. Մի լուսանկարի պատմություն

Փետրվար 05,2015 13:30

Այս լուսանկարը նկարել եմ 2010թ. սեպտեմբերի 19-ին՝ Թուրքիայի տարածքում գտնվող Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու բացման օրը: Մի խումբ լրագրողներով մասնակցում էինք այդ միջոցառմանը՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի հրավերով: Եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար Աղթամար էին եկել նաեւ իսլամացած հայեր: Նրանք խոսում էին թուրքերեն կամ քրդերեն, իսկ հայերեն թարգմանում էին ստամբուլահայ մեր հայրենակիցները:

Օրինակ, Ֆարզանդա անունով շենիկցի այս պապիկը՝ իմանալով, որ Հայաստանից եմ, մոտեցավ եւ ասաց, որ փնտրում է Երեւանի իր բարեկամին, որը, նրա խոսքով, ծնվել է Թալինում, անունը Վարդան Վարդանյան է, դասախոսում է Երեւանի բուհերից մեկում: Այն ժամանակ Ֆարզանդա պապիկը 70 տարեկան էր: Նա մահմեդականություն ընդունած ծպտված հայ էր: Ֆարզանդան պատմեց, որ հոր անունը Ուլիխան էր, ազգանունը՝ Գյուլբադաղ(յան): Ֆարզանդայի՝ Բաշիր անունով քուրդ փեսան նույնիսկ իր հեռախոսահամարը թողեց, որպեսզի երեւանցի ազգականները կապվեն աներձագի հետ: Հետագայում Հայաստանում հաստատված մի թուրքահայից տեղեկացանք, որ Բաշիրի հեռախոսահամարը «Առավոտում» կարդալով ու Ֆարզանդա Գյուլբուդաղի նկարը տեսնելով՝ վերջինիս բարեկամները զանգահարել են, գտել նրան ու հանդիպել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728