Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախանձից մարդիկ դեղնում են ու գունատվում

Փետրվար 05,2015 12:30

Նախանձը լավ բան չէ, մեղք է, եթե սա ասում են հոգեւորականները, ապա գիտնականներն էլ հաստատում են, որ այն առաջին հերթին վնասում է հենց նախանձող մարդուն: Նախանձի հետեւանքով մարդը կարող է ձեռք բերել որոշ հիվանդություններ. հենց մարդու մեջ սկսում է «աշխատել» նախանձը, նա անմիջապես գունատվում է, քանի որ սեղմվում են արյունատար անոթները, բարձրանում է արյան ճնշումը: Նախանձից մարդը նույնիսկ շատ ակնհայտորեն սկսում է դեղնել, որովհետեւ նախանձի` «գլուխ բարձրացնելու» ընթացքում, լեղին լցվում է արյան մեջ:

Բայց եթե ձեր շլացուցիչ տեսքից կամ հաջողությունից որեւէ մեկը ձեր աչքի առաջ դեղնում կամ գունատվում է, մի շտապեք նրան նախանձ անվանել, գուցե նա առողջական այլ խնդիր ունի:

Նախանձ մարդկանց կյանքը, ինչպես պարզել են անգլիացի գիտնականները, երկար չի լինում, նախանձը զգալիորեն կրճատում է կյանքի տեւողությունը:
7 մահացու մեղքերից է նաեւ նախանձը. այս մեղքից կարելի է ազատվել եղբայրասիրությամբ. «Սիրիր ընկերոջդ քո անձի պես» (Մատթեոս 22.39):
Մեկ այլ մեկնությամբ էլ ասվում է. «Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում» (Ա. Կորնթացիներ 13.4-5):

Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Մարդու գործը պայքարն է, մարդանմանինը`նախանձելը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728