Լրահոս
Օրվա լրահոսը

Նորիկ Սարգսյան. «Մեծ տերությունները մեզ մանրադրամի են վերածել»

Փետրվար 04,2015 22:04

Պատմական գիտությունների թեկնածու Նորիկ Սարգսյանը փետրվարի 4-ին «Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի» կազմակերպած ժողովի ընթացքում հույս հայտնեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ազգային ժողովը ասորիների, հույների, եզդիների ցեղասպանությունների հետ մեկտեղ կճանաչի նաեւ Հայոց ցեղասպանությունը:

«Հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի ընդառաջ թուրքերն ու ադրբեջանցիները հսկայական գումարներ են ծախսել, տարբեր երկրների միջոցով այդ գումարները կարող են նաեւ այստեղ թափանցել: Ո՞վ կմտածեր, որ 21-րդ դարում օրը ցերեկով համայն աշխարհի առջեւ պիտի ճապոնացի, եվրոպացի մորթեն: Ի՞նչ պատահեց, Բուշը չէր սիրում Սադամ Հուսեյնին, գնաց կախեց եկավ, հիմա Օբաման չի սիրում Բաշար ալ-Ասադին, նրան սիրիահայերը, արաբները սիրում են, մենք էլ ենք սիրում, բայց Օբաման չի սիրում, «скажите пожалуйста»: Ամերիկան պետք է պատասխան տա Իրաքի գործողությունների համար»,-ասաց նա:

Նորիկ Սարգսյանի համոզմամբ՝ Ավետիսյանների սպանությունում առկա է թուրք-ադրբեջանական ձեռագիրը: Ըստ նրա՝ Ռուսաստանը չի հանձնում Վալերի Պերմյակովին, որովհետեւ գիտի, թե ովքեր են պատվիրատուները, բայց իրեն ձեռնտու չէ նրան հանձնելը. «Տեսա՞ք ԵԽԽՎ-ում ինչպես Ադրբեջանը քվեարկեց Ռուսաստանի օգտին, որ ձայնից չզրկեն: Այսինքն՝ մեծ տերությունները՝ թե՛  Արեւմուտքը, թե՛ Արեւելքը, մեզ մանրադրամի են վերածել: Մեր միակ ուժը անկաշառ միջազգային ժողովուրդներն են, պետք է այդ հորդորներով ամբողջ աշխարհի մարդկությունը միավորվի, կանխի նոր արհավիրքները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728