Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ղարաբաղցիները մեր ու ձեր են անում, բա մեր տղաներն ի՞նչ գործ ունեն սահմանին»

Փետրվար 04,2015 21:55

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին անհանգստացրել են վերջին օրերին Արցախի բնակիչների «մեր երկիր», «ձեր երկիր» ձեւակերպումները:

Հիշեցնենք, որ առաջինը «մեր ու ձեր» տարբերակումը ներկայացրեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, հետո Բերձորում Արցախի ոստիկանների հարձակումներից տուժած քաղաքացիները պատմեցին, թե արցախցի ոստիկանները ինչպես են «մեր ու ձեր երկիր» տարբերակել:

«1998 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի պաշտոնակատար էր, արդեն որոշել էր իր մեջ, որ պետք է առաջադրվի, հանդիպում էր խմբակցությունների հետ, հանդիպեց «Հայրենիք» պատգամավորական խմբի հետ՝ ես էի, Թոքմաջյան Հովիկը, Եգորյանը, Կիրակոսյանն ու Սոս Գիմիշյանն էին: Էդվարդ Եգորյանն ասաց՝ եթե դուք լինեք իդեալական նախագահ, միեւնույնն է հայության մեջ արհեստական կստեղծեն հայաստանցի, ղարաբաղցի խնդիրը: Քոչարյանը խոստացավ՝ ես կամուրջ կդառնամ: Էն ժամանակ կամուրջի կարիք չկար: Հիմա, որ այդ մեր ու ձերը սկսվել է, մեծ վտանգ է:

Եկեք չխաբենք ոչ ոքի, էդ հայտարարությունները, թե Արցախն անկախ է, Հայաստանի հետ կապ չունի արտաքին աշխարհի համար ենք ասում, բյուջեով փողերը Հայաստանն է տալիս, պաշտպանությունը Հայաստանն է ապահովում: Հիմա, եթե մեր ու ձեր են անում, բա մեր տղաներն ի՞նչ գործ ունեն սահմանին: Այս սահմանային լարված իրավիճակում ի՞նչ մեր ու ձեր»,- Aravot.am-ին ասաց Պետրոս Մակեյանը:

Պետրոս Մակեյանի համոզմամբ, Բակո Սահակյանի մամլո խոսնակը՝ մամուլում  իր՝ «Ղարաբաղն ի՞նչ կապ ունի Հայաստանի ներքաղաքական խնդիրների հետ…» հայտարարությունից հետո պետք է հրաժարականի դիմումն էլ գրեր. «Պետք  է նրան ազատեն գործից, ներողություն խնդրեն եւ պատասխանատվության ենթարկեն ցանկացած «մեր ու ձեր» անողին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Арман says:

    Вы до сих пор не знали, чоо есть карабахцы и есть армяне?
    Вы до сих пор самообманом занимались.
    К сожалению Армения для карабахцев расходный материал и никогда не был и не будет родиной.

  2. Տիգրան says:

    Հայաստանցի-ղարաբաղցի կործանարար գաղափարը դրվել է ԼՏՊ-ի օրոք 1990թ. սեպտեմբերի 5-ին, երբ նրա ստորագրությամբ ընդունվեց որոշում, որ Ղարաբաղն ինքն է որոշում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հարցերը: Եւ դա օգոստոսի 23-ին ընդունված Անկախության Հռչակագրից ընդամենը 13 օր անց: Ինչո՞ւ: Որեւէ մեկը հարցրե՞լ է դա մինչ այսօր, թե ի՞նչ եղավ, ի՞նչ կատարվեց այդ 13 օրվա ընթացքում: Թող ԼՏՊ-ն գոնե հիմա բացատրի: Քոչարյանը խորացրեց Ղարաբաղի՝ Հայաստանից «այլ պետություն» լինելու խաղերը, իսկ Ս.Ս.-ի օրոք այն վերածվեց արհավիրքի: Գոնե հիմա կարո՞ղ ենք սթափվենք:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ահա 3 փա՛ստ.

    ա) 1989 թվականի դեկտեմբերի 1 – «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշում (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից չընդունված, թեկուզ սա՛ չէ որոշիչը, քանի որ ԽՍՀՄ այլևս չկա):

    բ) 23.08.1990 -ի Հայաստանի Անկախության մասին հռչակագիր՝ հիմնվելով վերոհիշյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման վրա:

    գ) 1995 թվի (2005 թվին վերահաստատված) ՀՀ Սահմանադրության ընդունում՝ հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները:

    Եթե Արցախը ՀՀ-ի մաս/մարզ է (ինչպես ՀՀ Սահմանադրությունն է մատնանշում), ապա ուրեմն Արցախն անկախանում է Հայաստանի՞ց ու ՀՀ իշխանություններն օժանդակո՞ւմ են սրան:

  4. Narek says:

    Մի հարցնող լինի թե քո որ մի տղեն ե սահմանին ծառայել որ տենց ել անհանգստանում ես սահմանի տղեքի ծառայելու համար: Ամոթ է մեծ մարդ եք Ժիրոն էր մի հատ սխալ արեց ինչի եք դրել պատմություն սարքում: Վաղը որ թուրքը գա էլի Ժիրոն է գնալու թուրքի դեմ դու նորից փախնելու ես կամ ել անմեղ 18 տարեկաններին ուղարկելու ես մսաղացի բերան: Հիմա ինչ ես հելե հայաստանցի-ղարաբաղցի անում առաջի տարբերողներից մեկը դու էիր: Նորից ասում եմ ինչ եղել է մոռացեք չեք տեսնում Ժիրոն ձեն չի հանում հասկացել է որ լավ բան չի եղել դուք ինչ եք խոսում: Եթե խոսքերիս չեք հավատում գնացեք Շիրակի մարզի Փանիկ գյուղ 1000 հոգուց կլսեք ես նույն բառերը:

  5. Մարի says:

    Յուրաքանչյուր Հայաստանցի, ում զավակը ծառայել է ԼՂՀ բանակում իր կաշվի վրա է զգացել անարխիստ բորենիների ոհմակի գործողությունները, սա նորություն չի, երբ դիրքեր Հայաստանցիներն են գնում, մեդալի ու պատվի միայն Ղարաբաղցիներն են արժանանում, իսկ մահվան երախ Հայաստանի երիտասարդներին են ուղարկում, իր արժանապատվությունը պահող Հայաստանցի երիտասարդին թիկունքից են խփում,թուրքերը ինչ իրենց գլխին արել են սովետի տարիներին իրենք հիմա անում են Հայաստանցիների գլխին․․․․

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728